Կշարունակեմ քննադատել Ռուսաստանին, եթե փորձի Ղարաբաղի անվտանգության դեմ քայլ կատարել. Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսին անդրադարձավ ՌԴ-ի կողմից իր մուտքն արգելելու որոշմանը: Նա նախ ներկայացրեց իր կենսագրությունը և նշեց, որ ինքը մշտապես բաց և թափանցիկ գործունեություն է ծավալել: Քաղաքագետը հիշեցրեց, որ օգոստոսի 30-ին իրեն թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան և ըստ տրված տեղեկագրի՝ այդ արգելքը հիմնավորվել է դեպի ՌԴ ելքն ու մուտքը կարգավորող օրենքով։ Նրա խոսքով՝ այդ օրենքը հիմնականում վերաբերում է խախտումներ կատարելուն և միայն մեկ կետ կա, որը, ըստ քաղաքագետի, հնարավոր է, որ վերաբերի իրեն։ Ստեփան Գրիգորյանը նաև նշեց, որ այդ օրենքով սահմանափակվում է այն գործիչների մուտքը ՌԴ, որոնք համագործակցում են այնպիսիի կազմակերպությունների հետ, որոնք Ռուսաստանի համար անցանկալի են: Քաղաքագետը նշեց, որ ինչ-որ տեղ կհասկանար, եթե իր մուտքը երեք կամ հինգ տարով արգելվեր, սակայն մինչև 2030 թվականն արգելելը ակնհայտ ճնշում է ՀԿ-ի վրա և նշանակում է, որ դա քաղաքական նպատակ է հետապնդում։ «ՀՀ ԱԳՆ-ն նույն օրը շատ արագ արձագանքեց, Ռուսաստանի կողմից արձագանք դեռ չեմ լսել»,-ասաց նա և նշեց, որ խորհրդակցել է Հայաստանում իրավաբանների հետ և իր իրավունքները կպաշտպանի միջազգային կառույցներում: «Ես հավաստիացնում եմ, որ կշարունակեմ իմ աշխատանքը ու կշարունակեմ քննադատել Ռուսաստանի քաղաքականությունը, եթե փորձ արվի Լեռնայի Ղարաբաղի անվտանգության  դեմ քայլ կատարել, ոչ մեկ ինձ այդ դեպքում չի կարող կանգնեցնել»- ասաց նա:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am