Թեժ մարտեր՝ Թուրքիայում
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում հրաձգություն է տեղի ունեցել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների և թուրք զինվորականների միջև, հայտնում է թուրքական Milliyet թերթը: Ինչպես գրում է թերթը, հրաձգության հետևանքով սպանվել է 2 թուրք զինծառայող: Հաղորդվում է նաև, որ ներկայումս դեպքի վայրում զինվորականների հավելյալ ջոկատներ են տարվել:
