Սկսվել է ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված իրավական առաքելությունը

ԱՄՆ-ի Հայ փաստաբանների ասոցիացիայի՝ ABA-ի 17 անդամից բաղկացած կառավարիչների խորհուրդը վերջերս բանաձև է ընդունել, որով նշվում է, որ կազմակերպության պաշտոնական քաղաքականությունն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես անկախ ու ինքնիշխան պետության միջազգային ճանաչմանն ուղղված աջակցությունը։ Այդ մասին հայտնում է The Armenian Weekly-ն: Շեշտելու համար ասոցիացիայի հանձնառությունն Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքն ապահովելու հարցում՝ կառավարիչների խորհուրդը ևս մի բանաձև է ընդունել՝ 26 տարվա իր գոյության ընթացքում առաջին անգամ փոխելով առաքելության տեքստը և նշելով, որ կազմակերպության հիմնարար նպատակն է ձեռնարկել միջազգային օրենքով թույլատրվող բոլոր քայլերն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն ապահովելու համար և պաշտպանել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պատմական բանաձևի ընդունման առիթով Հայ փաստաբանների ասոցիացիայի նախագահ Հարի Տիգրանյանն ասել է. «Հայկական փաստաբանական ասոցիացիայի անդամները երդվում են ուս ուսի կանգնել Արցախում իրենց եղբայրների և քույրերի կողքին և իրենց իրավական փորձն են առաջարկում նրանց Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասնելու գործում։ Մենք կոչ ենք անում ողջ աշխարհում գտնվող հայկական կազմակերպություններին միանալու այս ջանքերին»։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am