Քեզ ի՞նչ եղավ, Նիկո՜լ

Ընդդիմության «տունը» նորից կռիվ է ընկել: Այս անգամ իրար մազ են փետում, ավելի ճիշտ կրկին Նիկոլ Փաշինյանն է ընկել ընդդիմադիրների ջանին, այս անգամ ճանկռոտում է Էդմոն Մարուքյանի մազ չունեցող գլուխը: Նրանց կուսակից ընկերներն են արխիվային լուսանկարներ հրապարակում, իրարից հաշիվ պահանջում: Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում ասել էր. «Էդմոն Մարուքյանը 2016 թվականից պատգամավոր է, պետական բոլոր բյուջեներին կողմ է քվեարկվել, իսկ պետական բյուջեն ֆինանսաքաղաքական ամենակարեւոր փաստաթուղթն է: Նա հիմնավորեց, որ Վանաձորին հատկացումները նորմալ են, դրա համար կողմ է քվեարկում, դա չի նշանակում, որ ինքը վստահության քվե է տվել կառավարությանը: Բայց կա երկրորդ փաստը, թե՛ Տիգրան Սարգսյանի կառավարությանը եւ թե՛ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը Էդմոն Մարուքյանը վստահության քվե է տվել՝ կողմ քվեարկելով նրանց կառավարության ներկայացրած ծրագրերին: Կառավարությանը վստահության քվե տված մարդը ընդդիմադի՞ր է, դուք գտնում եք, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը երկու նախագահական ընտրություններում պաշտպանած քաղաքական ուժը ու քաղաքական գործիչը ընդդիմադի՞ր է»: Էդմոն Մարուքյանն էլ բավական զուսպ գտնվեց՝ ասելով, որ չնայած Նիկոլի հայտարարություններին, ինքը չի խախտելու իր սկզբունքները՝ ընդդիմադիր դաշտում թիրախ չունի, Նիկոլի հետ էլ կռիվ չի տալու: Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն էլ անլուրջ է համարում՝ հիշեցնելով, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն իրեն առաջարկում էր միասին ստեղծել «Քաղաքացիական պայմանագիրը»: Մարուքյանը հեգնել է, թե այն ժամանակ ընդդիմադիր էր, հիմա՝ ո՞չ: Եթե նույնիսկ Մարուքյանի մասին կասկածները հիմնավոր են, ապա նա իրեն ավելի ընդդիմադիր է պահում, քան Փաշինյանը, որը լծվել է ընդդիմությանը ջախջախելու գործին:Ի դեպ, քչերն են մոռացել, որ Փաշինյանն իսկզբանե բանակցում էր, Մարուքյանին առաջարկում կյանքի կոչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Սակայն վերջինս չհամաձայնեց, հիմնադրեց սեփականը՝ հայտնվելով Փաշինյանի թիրախում: Նիկոլ Փաշինյանը արդեն ամիսներ շարունակ ժամանակ առ ժամանակ ընդդիմադիր թիրախներ է գտնում եւ գնդակոծում այդ թիրախը: Սկզբում ՀԱԿ-ն ու նրա ղեկավարությունն էր, որոշ ժամանակ առաջ Ժառանգությանը>>՝ թիրախավորելով կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին.<<Բազմահազարանոց՝ եւ միլիոնանոց դառնալու պոտենցիալ ունեցող շարժումը զրոյացրած եւ այսպիսով Սերժ Սարգսյանին անգնահատելի ծառայություն մատուցած փսեվդոխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի փոխարեն ես կլռեի>>,- իր էջում գրառեց Փաշինյանը՝ ստանալով համարժեք պատասխան. «Ես երբեք ինձ թույլ չեմ տվել որևէ կալանավորվածի հետ կապված հարցադրումներ հնչեցնել, որքան էլ հիմնավոր լինեն, բայց այս պարագայում ինքը, ցավոք, իմ մասին խոսքեր ասաց, որոնք ոստիկանության ներկայացուցիչներ էին ցուցմունքներում գրել և դրանք իրականությանը չեն համապատասխանում, ընդ որում որոշ հարցադրումներ էր արել, որոնք նույնիսկ ոստիկանները և իշխանության ներկայացուցիչները չեն արել», արձագանքեց Մարտիրոսյանը: Այն, որ ընդդիմադիրները կարող են վիճարկել այդ տիտղոսին արժանանալու հարցը, առնվազն ծիծաղելի է: Քանի որ Սասնա ծռերի ապստամբությունն ինքնին ապացուցեց, որ Հայաստանում իրեն սպառել է ոչ միայն իշխանությունն, այլեւ ընդդիմությունը, որ մարդիկ կարող են առանց որեւէ քաղաքական լիերի առաջնորդությամբ փողոց դուրս գալ՝ պատրաստ տապալելու օրվա իշխանություններին, իսկ եթե պայքարը ջլատվեց, ապա միայն նույն ընդդիմադիր կոչվողների խառնակչության արդյունքում: Եւ առհասարակ ընդդիմադիր լինելու մասին պատկերացումները, մեղմ ասած, զավեշտալի են: Ստացվում է, որ եթե ԱԺ-ում իշխանության որևէ նախաձեռնության դեմ են քվեարկում, արդեն ընդդիմություն են:Փաստորեն, ընդդիմադիր լինելու պատկերացումները տարբեր գործիչների մոտ տարբեր են, բայց պետք է հասկանալ, որ որեւէ մեկը ընդդիմադիր կոչման լիազորություն չունի, որ սրան, նրան ընդդիմադիրի կոչում տա կամ վերցնի: Մնում է անկեղծորեն հետաքրքրվել՝ ինչ եղավ քեզ Նիկոլ, ում դեմ է քո պայքարը: Անի Սահակյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am