ԵԽ ԽՎ-ի քարտուղարը մեղադրվում է Ալիեւի հետ կոռուպցիոն կապերի մեջ

 Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտի ընտրվելը միանշանակ չի ընդունվել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգի հետ կոռուպցիոն կապերում անունը շրջանառվելու, Ադրբեջանի գծով համազեկուցող եղած ժամանակ այդ երկրում առկա քաղաքական բռնաճնշումների վրա նրա աչք փակելու գործողությունները եվրոպական մամուլում դարձյալ օրակարգ է եկել, հատկապես, ԵԽԽՎ քարտուղար նրա նշանակվելուց անմիջապես հետո:

Մասնավորապես, գերմանական Deutsche Welle-ն գրել է, որ «Ադրբեջանի գծով համազեկուցող եղած ժամանակ թանկարժեք նվերների դիմաց Պեդրո Ագրամունտը «չէր տեսնում» այդ երկրում բռնաճնշումները»: Թերթն անդրադարձել է Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված Ագրամունտի երկակի եւ հակասական հայտարարություններին եւ Ադրբեջանի կողմից երկար ժամանակ իրագործվող «խավիարային դիվանագիտությանը»` նշելով, որ շատ դժվար է Ագրամունտին «մամուլի սիրելի» անվանել: «Մի քանի տարի առաջ «Եվրոպայի կայունության նախաձեռնություն» կազմակերպությունը Ագրամունտին մեղադրել է կոռուպցիոն գործողությունների մեջ: Կազմակերպությունը  Պեդրո Ագրամունտին ներկայացրել էր որպես Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունից» ուրախությամբ օգտվող ԵԽԽՎ երեք պատգամավորներից մեկը: «Խավիարային դիվանագիտություն» եզրույթն առաջին անգամ գործածվել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ «Եվրոպայի կայունության նախաձեռնություն» կազմակերպության զեկույցում: Խոսքն այն մասին էր, թե ինչպես է պաշտոնական Բաքուն մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ աչք փակելու համար թանկարժեք նվերներով լռեցնում Եվրոպայի Խորհրդին: «Եվրոպայի կայունության նախաձեռնության» փորձագետները հայտնում էին, որ այդ ժամանակ Ադրբեջանի գծով ԵԽ ԽՎ-ի համազեկուցող եղած Ագրամունտը գովաբանում էր Իլհամ Ալիեւի ռեժիմի քայլերը` «չտեսնելու տալով» այդ երկրում քաղաքական ռեպրեսիաները եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտումները», -գրում է Deutsche Welle-ն:
 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am