50 զոհ. Խոշոր վթար՝ Աֆղանստանում
Աֆղանստանում ողբերգական տրանսպորտային պատահարի հետեւանքով 50 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աֆղանական TOLOnews հեռուստաալիքը: Ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենային: Վթարի հետեւանքով 50 մարդ զոհվել է, առնվազն 30 վիրավոր կա: Ավտոբուսը Քաբուլից Քանդահար էր ուղեւորվում:
