Պավլիկ Մանուկյանը կոչով դիմել է հայ երիտասարդությանը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը կոչով դիմել է հայ երիտասարդությանը «Սիրելի՛ հայորդի, հուլիսի 17-ին Սասնա Ծռերը որպես Թուր Կեծակի մխրճվեցին Մհերի դռան մեջ, կտրեցին դարավոր սղնիները և ցնցեցին ողջ Ագռավաքարը: Իսկ թե ինչու՞ մենք ընտրեցինք սղնիները և ոչ փականքը, քանզի մինչ այդ ով գնացել էր փականքը բանալու խճճվել էր հանգույցի մեջ և այդպես էլ ետ չէր վերադարձել: Եվ երբ արևի բարակ շողը ճեղքելով ներս ընկավ Մհերի դռնեն ներս, նկատեցին, որ Տեր-Արմեն քահանաները և որպես Մհերի խոյ խոյահարում են Մհերի դռանը Ագռավաքարի ներսից: Սիրելի՛ իմ հայորդի, դարերով մեզ խաբել են. «երբ որ բացվին դռներն հուսո»… Այդ դռներն այդպես էլ չեն բացվել, մինչև դու ինքդ չբանաս քո հուսո դուռը, քո Մհերի դուռը: Քիչ է մնում՝ դուրս քաշել Մհերի դռան մեջ մխրճված հուրհրան Թուր Կեծակին, այն է՝ համախմբվել, ինքնակազմակերպվել և քո քաջակորով ուռա՜- ով ողողել ողջ քաղաքամայր Երևանը, և քո որոտընդոստ ձայնից և կուռ շարքերից, ուժի ամբողջ լարումից կարող ես միայն դուրս հանել այդ սրբազան սուրը, որից հետո Մհերի դուռը, և Մհերը Ագռավաքարից դուրս կգա, այն է՝ համասփյուռ հայությունը տուն կգա: Այնժամ է, որ մեր գրկախառնություններից, մեր լալ ու խնդալուց մեր ցորենը պիտի դառնա «քանց մասուր», իսկ մասուրը՝ «քանց ընկույզ»: Իսկ այն Ցռան Վերգոները, որոնք կառաջնորդեն լռել կամ ընտրել փականքը, գնալով նրանք կամ մանկամիտ են, կամ՝ տկարամիտ, կամ էլ՝ ՀՀԿ-ի գորտնուկ կազմակերպությունը: Օ՜ն, ուրեմն, առա՜ջ, քաջորդի՛, «Հայաստան» վանկարկելով դեպի սրբազան սուրը, ճանապարհից սրբելով ու դեն նետելով այս անգլուխ ձիավորների երամակին, այս չարիքի իշխանությանը, ձերբազատվելով այս քսանհինգամյա տարերային աղետից: Ահա՛ այն գիտակցությունը, որ այսօր քո թունդ առած կրծքի տակ ավելի պինդ պիտի լինի, քանզի սա է գիտությունների արքան: Բոլոր գիտությունները սրանով են ծառայում և սրա ձեռքից են ջուր խմում: Օ՜ն, դեպի սրբազան Թուրը Կեծակի»:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am