Եվրոպան պետք է լավ ճանաչի Արցախը. բելգիացի խորհրդարանական

Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լուծում ունենալ առանց Արցախի ժողովրդի մասնակացության և կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը ներգրավված լինի բանակցություններում: Այս մասին այսօր Ստեփանակերտում Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատվիրակության անդամների մասնակցությամբ կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, Հումանիստական ժողովրդական կենտրոն (CDH) կուսակցություն, Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական խմբի անդամ Ժորժ Դալմանը՝ հավելելով, որ պատվիրակության անդամները տպավորված են Արցախի ժողովրդավարական զարգացումներով ու պետականաշինության գործընթացով: ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ ժամանած Բելգիական պատվիրակության անդամ Ժորժ Դալմանը կարևորել է նման պատվիրակությունների այցը Արցախ՝ նշելով, որ այդ կերպ ավելի կսերտանա Եվրոպայի և Արցախի միջև եղած կապը: «Երբ վերադառնանք Բրյուսել կբարձրաձայնենք Լեռնային Ղարաբաղի հարցը. պետք է լուծում գտնել: Մենք հանդիպել ենք ԼՂՀ նախագահի, ԱԺ նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, հասարակական կազմակերպությունների անդամների ու ընդհանրապես փողոցում քայլող մարդկանց հետ ու հասկացել, որ այստեղ նույնպես Եվրոպա է, մենք նույն հումորի զգացումը ունենք, նույն մարդկային արժեհամակարգը, ամեն ինչով մոտ ենք իրար: Անհրաժեշտ է, որ Եվրոպան լավ ճանաչի Արցախը».- մանրամասնել է Ժ. Դալմանը: Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ, ECOLO (ֆրանսախոս բնապահպաններ) քաղաքական խմբի ղեկավար Զոե Ժընուն կարևորել է այն հանգամանքը, որ Արցախում ադրբեջանի հանդեպ ատելություն չեն սերմանում: «Ադրբեջանում հայատյացություն է սերմանվում, բայց մեր այցի ժամանակ մեզ պարզ դարձավ, որ այստեղի ժողովուրդը այդ առումով տարբերվում է: Այստեղ կոնկրետ տարբերություն են դնում շարքային ադրբեջանցու և ադրբեջանական իշխանության միջև: Շատ կարևոր է, որ այստեղ պահպանվում է այս մշակույթը, թեկուզ մինչ օրս սահմանային իրավիճակն կայուն չէ և ցավոք սրտի զոհեր են լինում: Բայց անհրաժեշտություն է, որ այս պայմաններում էլ ատելության մշակույթ չձևավորվի»,- պարզաբանել է Զ. Ժընուն: Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական և ֆլամանդական քաղաքական խմբի (/CD/V) ղեկավար Պոլ Դելվան իր խոսքում նշել է, որ Արցախում բոլորն միայն հակամարտության խաղաղ կարգավորման են ձգտում: «Միջազգային հանրության դերը պետք է շատ մեծ լինի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունը մեծ սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Եվրոպայի համար»,- ասել է Պ. Դելվան:Ռեֆորմիսատական շարժում (MR) կուսակցության, Հայաստանի և Վրաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամ Դեյվիդ Կլաղանվալն էլ մամլո ասուլիսի ժամանակ իր խոսքում անդրադարձել է ապրիլին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողություններին՝ նշելով, որ դրանից հետո էլ ցավոք սահմանում զոհեր են եղել: «Սա շատ բարդ տարածաշրջան է և արտաքին քաղաքական ուժերի օգնությունն անհրաժեշտություն է: Ցավոք սրտի կարդացինք և տեսանք ապրիլյան պատերազմի զեկույցը, թե ինչ անմարդկային քայլեր են արել ադրբեջանցիները, կրակել են խաղաղ բնակավայրերի վրա, անդամահատություններ են արել և այլն: Այս փաստը պետք է մշտապես եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում լինի»,- ավելացրել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամը: Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ, ժողովրդական անկախ կուսակցության (DeFI) գլխավոր քարտուղար Սերժ դը Պատուլն էլ կարևորել է երկրի ներքին զարգացումը, որի շնորհիվ կարելի է հասնել նաև միջազգային ճանաչման: «Նայելով աշխարհագրական դիրքին թվում է թե Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը հեռու են Եվրոպայից, բայց նրանք անջատված են լոկ Թուրքիայով, իսկ երբ նայում ենք մշակույթին արմատական նմանություններ ենք նկատում: Եվրոպան չի կարող խուսափել իր պարտականություններից և ամեն ինչ էլ իր արձագանքն է գտնում Եվրոպայում: Կարևոր է, որ Եվրոպայում բոլորին պարզ դառնա, որ արդեն բավական է դիտորդի դերում մնալը, պետք է գործել»,- ասել է Սերժ դը Պատուլը՝ հավելելով, որ Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատվիրակության անդամներնն բանակցություններ չեն վարում, բայց կարող են հետ վերադառնալով Եվրոպա հանրային կարծիք ու կապեր ստեղծել Արցախի հետ: Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատվիրակության անդամները մամլո ասուլիսի վերջում կարևորեցին Բելգիայի և Արցախի մշակույթային ու զբոսաշրջային կապի ստեղծումը՝ ավելացնելով, որ ընթացիկ տարվա նոյեմբերին նրանք Բրյուսելում ցուցադրություն կկազմակերպեն, որի շնորհիվ Արցախի զբոսաշրջային կենտրոնները ավելի ճանաչելի կդառնան Եվրոպային: Artsakhpress.am

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am