Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի ոստիկանության նախկին ղեկավարը
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին գործով ձերբակալվել է Ստամբուլի ոստիկանության նախկին ղեկավար Հուսեյն Չապկինը. հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցների շարժման հետ կապերի մեջ կասկածվող երեք այլ բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալության մասին:
