Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը Հայոց Ազգային Բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ

   Հայաստանապաշտ գաղափարախոսություն, անձնազոհ նվիրվածություն. ահա՛ բանակաշինության անկասելի ընթացքն ու փառահեղ հաղթանակների հիմքը… Հայ ժողովրդի բոլոր տոների շարքին անգերազանցելիորեն   անհրաժեշտ է  քո  ծննդյան օրվա խորհուրդը, Հայո՛ց Բանակ, մեր ազգային  ինքնության Դու բացառիկ խորհրդանշա՛ն  ու հպարտությո՛ւն, մեր վերհառնումի ազգապահպան   ո՛ւժ  ու անկոտրում կա՛մք, երկրի, հայրենի հողի պաշտամունքին զինվորագիր երդո՛ւմ ու   հաղթանակների հավատա՛մք: Դու ողջ հայության բանակն ես, նրա դարավոր փառքի կենդանի վկայությունը, Հայրենիքի սիրտն ու իր գենի արծվաթռիչ զարկերակը. Դու մեր ուժն ես, մեր աննկուն հպարտությունն ու ոսոխի սարսափը, Դո՛ւ ես մեր բազմանվաճ հաղթանակների զենքը, իսկ ահա Քո ամենահզոր զենքն ու անընկճելի ուժը Քո ազգային ոգին է: «Հայոց  Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության  և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ 24 գարուններիդ պատվավոր լուսաբացները  և մաղթում Քեզ զորավոր ուժի ու բանականության միասնություն, անխոցելի մարտավարություն, բարձրագույն ռազմարվեստի տիրապետման նախնյաց ժառանգություն, աննահանջ հայրենապաշտություն և   Հայրենիք պահող  անբեկանելի երդում... Թո՛ղ փառավորվի սահմանապահ քաջակորով զավակներիդ անունները լույսի ճանապարհ անցնելիս: Երախտագիտության և խոնարհումի խոսքս եմ ուղղում հայոց քաջերի պանթեոնի՝ Եռաբլուրի  բոլոր ննջեցյալներին, ովքեր մարտիրոսվեցին հանուն մյուսների ապրելու իրավունքի և իրենց կյանքով նվաճեցին Հայոց Բանակի հաղթանակները, և սուրբ հողի պահապան  արծվային սլացք ունեցող զավակներին, ովքեր, հավատալով իրենց ազգի ու հայրենի տան՝ Հայաստանի վաղվա օրվան և ցուցաբերելով արժանապատիվ հայրենատիրոջ հատկություններ՝ համարձակություն, ուժ և պատիվ՝ ամուր են պահում մեր թիկունքն ու անառիկ՝ մեր սահմանները: Այսօր էլ հանգիստ չեն մեր սահմանները, սակայն Հայկյան դյուցազուն զավակներիդ արիաբար դիմադրելու շնորհիվ է, որ խաղաղ են մեր արևածագերը, քանզի կամքդ հաստատ է, Հայոց Բանա՛կ, նվաճումներդ՝ արդար: Վախի բացակայությունը չէ արիությունը. այն  սեփական վախին դիմակայելն է: Ուրեմն արիություն ու անսասան նվաճումներ Քե՛զ, հայրենապա՛հ Հայոց Ազգային  Բանակ: «Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք Քո  անցած փառավոր ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ  զինվորը՝ միշտ Քո կողքին... Շնորհավո՛ր տոնդ, Հայոց Ազգային  Բանակ: Փա՛ռք ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ, Փա՛ռք  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ:       ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՀԱՊԱՆ:                                                 ԽԱՉԻԿ  ԱՍՐՅԱՆ՝                       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am