Քադիրովը օլիմպիական հավաքականի չեչեն անդամներին «Mercedes Benz» ջիպեր է նվիրել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Ռուսաստանի օլիմպիական հավաքականի չեչեն անդամներին «Mercedes Benz» ջիպեր է նվիրել: Այս մասին գրում է «Интерфакс»-ը: Ահմադ Հաջի Քադիրովի անվան տարածքային հասարակական հիմնադրամի կողմից նվերներ են տացել Օլիմպիադայի 4 մասնակիցներ, ինչպես նաև երկու ծանրորդներ, ովքեր հեռացվել էին խաղերին մասնակցելուց: Քադիրովը մարզիկների անհաջողությունները բացատրում է նրանով, որ Ռուսաստանի հավաքականի շուրջ նյարդային իրադրություն էր ստեղծվել: Նա վստահություն է հայտնել, որ հաջորդ Օլիմպիական խաղերին մարզիկները կպայքարեն մրցանակային տեղերի համար:
