Ի պատիվ Օբամայի
Գիտնականները, ովքեր Խաղաղ օվկիանոսում Քուրա կղզում ձկան նոր տեսակ են հայտնաբերել, այն կանվանեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունով, հայտնում է National Geographic-ը: Նշվում է, որ այդ ձկները Tosanoides ենթաընտանիքի միակ ներկայացուցիչներն են: Ինչպես նաև հաղորդվում է, որ այդ ձկները բուծվում են միայն ԱՄՆ-ին պատկանող Papahānaumokuākea ազգային ծովային արգելոցում:
