Կենտրոնական Իտալիայում կրկին երկրաշարժ է արձանագրվել
Կենտրոնական Իտալիայում 4,5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է 120 կմ Հռոմից հյուսիս-արևելք և 30 կմ Ասկոլի-Պիչենոյից արևմուտք հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում է 9 կմ խորության վրա: Երկրաշարժի հնարավոր հետևանքների մասին դեռևս տեղեկություններ չկան:
