Դավութօղլուի կոչը`Թեհրանին ու Էր-Ռիադին
Թեհրանն ու էր-Ռիադը չպետք է սրեն հարաբերությունները, քանի որ դա հղի է տարածաշրջանի համար բացասական հետևանքներով։ Այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ փոխանցում է TRT Haber-ը։ Նրա խոսքով՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան իսլամական աշխարհի կարևոր երկրներ են։ «Թուրքիան ինչպես Իրանի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի դաշնակիցն է, և Անկարան այդ երկրների հետ փայփայում է հարաբերություններ»,- ասել է Դավութօղլուն։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել էր Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումը՝ կոչ անելով Իրանին ու Սաուդյան Արաբիային՝ կարգավորել հարաբերություններում ճգնաժամը դիվանագիտական ուղիով։
