Լիբիայի զորքերը գրոհում են ԴԱԻՇ-ի դիրքերը
Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ զորքերը շաբաթ օրը Սիրտ քաղաքում նոր հարձակում են իրականացրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը: «Մարտերը սկսվել են: Մեր ուժերը հարձակվում են ԴԱԻՇ-ի մնացած դիրքերի վրա № 3 թաղամասում»,- մեջբերում է գործակալությունը զինծառայողների հայտարարությունը:
