Ղրիմի հարցն ընդմիշտ փակված է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ղրիմի կարգավիճակից: Այս մասին հաղորդում է ռուսական «РИА Новости» գործակալությունը: «Ղրիմի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, քվեարկել է: Հարցը պատմականորեն փակված է: Նախկին համակարգին վերադարձ գոյություն չունի, ընդհանրապես»,- ասել է Պուտինն «Արևելյան տնտեսական ֆորում»-ի ժամանակ կայացած իր ելույթում: Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ է մտել 2014 թվականի մարտին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով:
