Ֆիլիպինների նախագահը չեղարկել է արտասահմանյան իր առաջին ուղեւորությունը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Ռոա Դուարտեն չեղարկել է իր առաջին արտասահման ուղեւորությունը երկրի հարավում գտնվող Դավաոյում իրականացված ահաբեկչության պատճառով: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Հիշեցնենք, որ այսօր Դավաոյի շուկայում հզոր պայթյուն է որոտացել, որի արդյունքում զոհվել է տասնհինգ, վիրավորվել՝ վաթսուն մարդ: Նախնական տվյալներով՝ պայթուցիկը եղել է ինքնաշեն:
