Ուր կորան Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարները

Երևանում իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի հարցով դատական նիստը, որը պետք է կայանար սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է և կկայանա հոկտեմբերի 31-ին: Այս մասին հայտնեցին «Ֆորպոստարտ» ընկերությունից` հավելելով, որ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ համերգի տոմսերի վերադարձի գործընթացին: «Ֆորպոստարտ» ընկերությունը քանիցս հայտարարել էր, որ ս/թ ապրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձը համերգի կազմակերպիչ «Глобальные коммуникации» ընկերությունը նախատեսում է ս/թ սեպետմեբրի 15-ին՝ իատալական Radiorama S.R.L. ընկերության հետ դատական վարույթից հետո («Глобальные коммуникации» ընկերության 24.05.2016 թ. թիվ 371 նամակ): Սակայն, նշված դատական նիստը, որը պիտի կայանար ս/թ սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է մինչև ս/թ հոկտեմբերի 31-ը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: «Ֆորպոստարտ» ընկերությունը, սակայն, հայտարարում է, որ դատական վարույթները չպետք է խոչընդոտեն տոմսերի վերադարձի գործընթացին: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Глобальные коммуникации» ընկերությունն իր խոստացած ժամկետում՝ սեպտեմբերի 15-ին չի կարողանալու վերադարձնել տոմսերի գումարները, «Ֆորպոստարտ» ընկերությունը, կարևորելով սպառողների շահերի պաշտպանության, հասարակության շրջանում նման գործընթացների նկատմամբ քաղաքակիրթ մոտեցում ձևավորելու և ընկերության բարի համբավի պաշտպանության նպատակով ս/թ սեպտեմբերի 2-ից սկսել է ս/թ ապրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի գործընթացը, փուլային կարգով: Տոմսերի վերադարձի փուլային տարբերակի ընտրությունը պայմանավորված է երկու հանգամանքով. 1. Տոմսը վերադարձնելու համար տոմս ձեռք բերած քաղաքացին պետք է մեր էլեկտրոնային հասցեին ուղարկի դիմում, որը փաստաթղթավորվում է մեր ընկերության կողմից՝ հետագայում դատական վարույթին ներկայացնելու նպատակով 2. «Ֆորպոստարտ» ընկերությունը ներկայումս ունի մի շարք ընթացիկ պրոյեկտներ, որոնցից ստացված շահույթը ևս ուղղելու է Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի գումարների վերադարձին: Առաջնորդվելով սպառողներին հնարավորինս քիչ անհարամարություն պատճառելու սկզբունքով, տոմսերի վերադարձն իրականացվում է հատուկ կազմված ժամանակացույցով, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու համար նշանակված են հատուկ ժամեր, որի մասին քաղաքացին տեղեկանում է իր էլեկտրոնային փոստից: Արդյունքում հերթեր չեն գոյանում և մարդիկ առանց քաշքշուկի վերադարձնում են իրենց տոմսերը և ստանում գումարը: Տոմսերի վերադարձի երկրոդ փուլի մասին Էրոս Ռամազոտտի համերգի տոմսեր ձեռք բերած քաղաքացիներին կտեղեկացնենք վերջիններիս էլէկտրոնային հասցեներին գրություն ուղարկելու միջոցով: Տոմսի վերադարձը հնարավոր է իրականացնել, եթե քաղաքացին համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկել է դիմում և ստացել պատասխան, որտեղ նշված է իր համար նշանակված օրը և ժամը: Դիմումները պետք է ուղարկել eros-ramazzotti@mail.ru հասցեին, իսկ ամբողջ տեղեկատվությանը հետևեք forpostart.ru հղմամբ»,- ասված է ընկերության տարածած հայտարարությունում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am