Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր սկսում է երկօրյա այցը Փարիզ։ Ռուհանին Ֆրանսիայի մայրաքաղաք կժամանի Իտալիայից։ Ռուհանիի այցը սկզբում ծրագրված էր 2015-ի նոյեմբերի 16-18-ը, սակայն նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, որոնք խլեցին ավելի քան 130 մարդու կյանք, այցը հետաձգվեց։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Իրանը հունվարի 16-ին ազատվել է երկրի դեմ սահմանված պատժամիջոցների մեծ մասից։
Սպասվում է, որ եվրոպական ուղևորության փարիզյան հատվածի ընթացքում Ռուհանին կստորագրի Իրանի համար մի քանի նշանակալի գործարար համաձայնագրեր։
Այցի առաջին օրը կնվիրվի Ֆրանսիայի բիզնես-շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներին։ Սպասվում է, որ այցի ընթացքում կստորագրվի համաձայնագիր Iran Air-ի և Airbus-ի միջև՝ 114 ինքնաթիռի գնման մասին։ Վաղը Իրանի նախագահը կուղևորվի Ելիսեյան պալատ, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Հանդիպման ընթացքում սպասվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում, որոնք սկիզբ կդնեն պատժամիջոցների վերացումից հետո երկու երկրների միջև հարաբերությունների նոր դարաշրջանին։
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը