«Որ փողը վերջանում է, հոպարը պապային պարտքով փող է տալիս, որ ուտելիք առնենք, մինչև պապան կաշխատի, հետ կտա». ասում է 11-ամյա Լիլիթը

asparez.am. «Վանաձորի Բուլղարական 1-ին տնակային ավանում՝ հենց սարի գլխին, այնտեղ, ուր թափվում է ողջ թաղամասի աղբը, ապրում է Ավագյանների բազմանդամ ընտանիքը:
Ընտանիքի մայրը՝ Լիանա Բայրամյանը, պատմում է, որ կուտակված աղբի հետեւանքով առնետները շատացել ու անարգել տնակ են մտնում: -Ամբողջ թաղամասի աղբն այստեղ են թափում: Որ ասում ենք մի՛ թափեք, չեն լսում, բերում էնքան թափում են, որ համ էդ հոտից ենք խեղդվում, կամ կռիսներն են բարձրանում տուն,- ասում է Լիանան: Լիանան 5 երեխայի մայր է: 11-ամյա Լիլիթն ու 9-ամյա Մոնիկան դպրոցական են, 6-ամյա Աննան ու Տիգրանն այս տարի առաջին անգամ են դպրոց ոտք դնելու: Նպաստով ապրող Ավագյանների ընտանիքի համար սեպտեմբերի 1-ը նոր փորձություն է: -Բոլորի համար չեմ կարողանում հագուստ, կոշիկ գնել, որի համար հարեւանի հներն եմ առնում, որ էժան լինի, որի համար թաղամասի խանութից եմ նիսյա վերցնում, որ մի քանի ամսվա ընթացքում փակվեմ, փոքրերը մեծերի պայուսակներն են բռնում…,- ասում է Լիանան: Avagyanner-2 Այս ամենին ավելանում է նաեւ գրենական պիտույքների եւ դասագրքերի ծախսը, ինչն աշխատանք չունեցող ծնողներին ստիպում է գոտիները մեկ անգամ էլ ձգել: Ընտանիքի հայրը՝ Արթուրը, երկար տարիներ մետաղի ընդունման կետում է աշխատել: -Առաջ երկաթ էինք ընդունում, տանում Երեւան, թանկով վաճառում: Հիմա գործ չկա ընդհանրապես: Առողջությունս էլ նախկինը չէ, ստամոքսի խոց ունեմ, ուրիշ գործ չեմ կարողանում անել – ասում է նա: Լիանան մասնագիտությամբ կարի տեխնոլոգ է, բայց աշխատանքի դուրս գալ չի կարողանում. կրտսեր երեխան՝ Տիգրանը, 1 տարեկան է: -Շատ փոքր է, չեմ կարող Տիգրանիս ինչ-որ մեկի մոտ թողնել, որ գոնե ես աշխատեմ, էս խնդիրներից դուրս գանք ,-ասում է նա: Ավագյանները տնակում են ապրում: Ինչպես Լիանան է նշում՝ 5-րդ երեխայի ծննդյան առիթով պետության կողմից տրամադրված 1 մլն դրամով են կարողացել գնել տնակը: Avagyanner-3 -200.000 դրամ էլ հայրս ավելացրեց այդ 1 մլն-ին, կարողացանք էս տնակն առնել: Բայց թղթաբանության հարցը դեռ չենք լուծել. ծախսը շատ է,-ասում է նա:Ավագյանների միակ կայուն եկամուտն ընտանեկան նպաստն է, որը խնայողաբար են ծախսում: Երեխաներն էլ պահանջկոտ չեն: Ինչպես 11-ամյա Լիլիթն է նշում, ինչ լինում է, այն էլ ուտում են: -Որ փողը վերջանում է, հոպարը պապային պարտքով փող է տալիս, որ ուտելիք առնենք, մինչեւ պապան կաշխատի, հետ կտա,-ասում է նա: Լիլիթը դաշնամուրի ու երգի է հաճախում, երազում է երգչուհի դառնալ: Ասում է՝ դպրոցում վատ չի սովորում, սիրելի առարկան մայրենին է: Ափսոսում է մի բանի համար միայն, որ հին հագուստի ու կոշիկների պատճառով երբեմն չի կարողանում դասի գնալ»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am