Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձև է ընդունել, համաձայն որի՝ եվրոպացի խորհրդարանականները պատասխանատվություն կկրեն Ղրիմ և Դոնբաս չթույլատրված այցերի համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Գեորգի Լոգվինսկին Facebook-ի իր էջում:
«Ես երախտապարտ եմ ԵԽԽՎ բոլոր անդամներին, ովքեր աջակցել են Ուկրաինային, աջակցել են մեր պատվիրակությանն ու քվեարկել մեր փոփոխության օգտին այն մասին, որ ոչ մի կարգավիճակ և պաշտոն չի կարող արդարացնել ազգային իրավունքի նորմերին հակառակ գործողությունները»,- գրել է Լոգվինսկին:
Նրա խոսքով՝ Ղրիմ կամ Դոնբաս այցը կարող է տեղի ունենալ Ուկրաինայի իշխանությունների թույլտվությամբ, հակառակ դեպքում քրեական պատասխանատվություն պետք է կրել:
«Ասամբլեայի անդամներն իսկապես ունեն որոշակի անձեռնմխելիություն, սակայն բացառապես իրենց պարտականությունների կատարման դեպքում՝ որպես ընտրությունների դիտորդներ կամ որպես ԵԽԽՎ զեկուցողներ»,- նշել է պատգամավորը: Ըստ պատգամավորի՝ մնացած դեպքերում եվրապատգամավորները պարտավոր են գործել համաձայն ազգային օրենսդրության:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը