«Թշնամի փնտրելու փոխարեն բարեկամ փնտրեք». Ռուբեն Բաբայան.Տեսանյութ

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման  ժամանակ  Արցախի անկախության 25 ամյակին ընդառաջ մշակույթի գործիչներն  անդրադարձան   այս տարիների ձեռքբերումներին ու բացթողումներին: Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի  խոսքով՝  զարգանում է  այն պետությունը, ով   թշնամի  փնտրելու  փոխարեն բարեկամ  է փնտրում: «Այն, ինչ տեղի ունեցավ 25 տարի առաջ, շատ կարևոր փաստ է, ազատության արտահայտում։ Հաճախ մեզ թվում է, որ այդ հռչակագրով գործն ավարտվում է, բայց իրականում նոր է սկսվում: Մենք, իսկապես, կհասնեինք մեծ հաջողությունների, եթե արտաքին աշխարհին չհայտարարեինք, որ Արցախն անկախ պետություն է. հայտարարում ենք, որ այդպես է՝ դե՛, եկեք հասնենք դրան»,-նշեց  պարոն  Բաբայանը: Մյուս բանախոս՝ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ 25 տարին հրաշալի տարիք համարեց աշխատանքի անցնելու համար: «Ղարաբաղը պայքարեց, հաղթեց, սակայն մինչև այսօր ըստ էության որևէ էական գիրք չի ստեղծվել Ղարաբաղի մասին: Կան, բայց հիմնականում նկարագրական են, ինչ-ինչ պատմություններ են պատմում, որտեղ հեղինակի շուրջ է ամեն ինչ պտտվում, բացառությամբ Խեչոյանի պատմվածքների: Բացահայտված չէ ու արժևորված Ղարաբաղի էությունը, որպեսզի մենք կարողանանք ըստ էության ձևակերպել և՛ մեր հաղթանակը, և՛ արցախցու բնույթը»,-մտահոգություն  հայտնեց  հրապարակախոսը: «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ հավելեց, որ այսօրվա Արցախը բնութագրող առաջին կարևոր բանը հերոսների պանթեոնն է Ստեփանակերտում և Եռաբլուրում: Պարոն  Գինոսյանի  խոսքով՝  անհրաժեշտ է, որքան հնարավոր է շուտ Արցախը Հայաստանին վերամիավորելու հիմք դնել:   Ավելի  մանրամասն՝  տեսանյութում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am