Հրանտ Մարգարյանին պատասխանատվության կկանչեն

Հայ հեղափոխական դաշնակցության եւ իշխող Հանրապետական կուսակցության բանակցությունները մի կողմից են շարունակվում, մյուս կողմից խմորումները հասունանում Դաշնակցության սփյուռքի կառույցներում: Արդեն իսկ տեղեկություններ կան, որ սփյուռի ընկերները որոշել են այս անգամ չներել հայաստանյան հատվածի <<շեֆ>> Հրանտ Մարգարյանին, ով հայտնի է Սերժ Սարգսյանի հետ աննկարագրելի ջերմ հարաբերություններով եւ իշխանության հետ կոալիցիայի կուրսի ակտիվ ջատագովներից է: Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, սփյուռքահայ Սարգիս Հացպանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը Դաշնակցությանը դեռ Ֆրանսիայում գտնվելու տարիներից է մոտիկից ծանոթացել.<<Այն ժամանակ Ֆրանսիայում 300 դաշնակցական կար, որոնցից 298-ին վտարեցին Դաշնակցությունից միայն այն բանի համար, որ ասացին, թե ընդունում են Լեւոն Տեր-Պետրոսյանին իբրեւ ՀՀ նախագահ:Դաշնակցությունը իր 125 տարվա պատմության ընթացքում, թերեւս հանած մինչեւ 1907 թվականի ազգային-ազատագրական պայքար, ֆիդայական շարժում, 1907թվականից մինչեւ այսօր երիտթուրքական կազմակերպության հետ համագործակցած կազմակերպություն, նաեւ հայոց Ցեղասպանության իրագործման մեջ մեծ, շատ մեծ մեղավորություն ունեցող կուսակցություն, ՀՀ-ում հինգերորդ շարասյունն է եւ չի կարող հօգուտ ՀՀ-ի ու ՀՀ քաղաքացիների որեւէ քայլ կատարել, ուստի իշխանություններին տրվելը նրանց տեղն ու տեղն է>> ասաց Հացպանյանը: Նա հիշեց ոչ վաղ անցյալում,երբ Դաշնակցությունը ընդդիմադիր քառյակում էր, որը պայքար էր մղում իշխանության դեմ, ինքն այն ժամանակ է դեռ հրապարակային ասել, որ եթե ՀՅԴ-ն մնաց քառյակում, ինքն իր անունը կփոխի.<<Հայտարարությունիցս մեկ ամիս անց Դաշնակցությունը դուրս եկավ, որովհետեւ հնարավոր չէ, որ ժողովրդին նվիրված քայլ անի, դա բա-ցառ-վում է, հնարավոր չէ ժողովրդին հուզող դարդ ու ցավերը հետաքրքրեն այդ կուսակցությանը, դաշնակցությունը դա բիզնես անող կուսակցություն է, ամեն բան դիտարկում է այդ համատեքստում>>: Հացպանյանը նկատեց, որ այդ կուրսը դաշնակցությունում դոմինանտ է դարձել հատկապես այն ժամանակվանից, երբ Իրանից Հայաստան է տեղափոխվել եւ դաշնակցության ղեկավարումը ստանձնել Հրանտ Մարգարյանը եւ, որ նա հեռացնելով իշխանության դեմ ընդվզող կուսակիցներին, հեշտությամբ ավանդական կուսակցությունը <<փեշքեշ>> է անում իշխանություններին.<<Ինձ ծանոթ դաշնակցականները՝ Կանադայից, Ֆրանսիայից, անգամ Միջին Արեւելքից, ասում են, որ կուսակցությունն այս օրին գցողը Հրանտ Մարգարյանն է, որին պետք է անպայման պատասխանատվության կանչել: Կարծում եմ, որ ազգային գիծ ունեցող դաշնակցականները այս անգամ վերջնականապես կլուծեն հարցերը, եթե այժմյան պոլիտբյուրոն գնաց կոալիցիա կազմելու քայլին: Կտեսնեք դաշնակցությունը կտրոհվի առնվազն երկու մասի>>: Սարգիս Հացպանյանն անդրադարձավ նաեւ այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հակահայ երկու զեկույցնեի ճակատագրին ասելով, որ բրիտանացի պատվիրակ Ուոլթերի նախագծի մերժումը ոչ թե հայկական կողմի եւ հատկապես ԵԽԽՎ հայկական պատվիրակության կատարած աշխատանքի արդյունքն է կամ որ հաղթանակը, այլ ԵԱՀԿ-ինը.<<Նրանք չէին կարող մեկ այլ եվրոպական կառույցի, այսպես ասած, բոստանը մտնել: Չէ՞ որ խաղաղ կարգավորման գործառույթն իրականացվում է ԵԱՀԿ-ի կողմից, այդ կառույցին 55 պետություններ են լիազորել, անգամ ոչ եվրոպական, ԱՄՆ-ն է անդամակցում Մինսկի խմբին: Եւ ինչ որ մի այլ կառույց, ինչ որ մի պատվիրակ, որը առավել թուրք է, քան բրիտանացի/ որովհետեւ Ուոլթերը ազգությամբ թուրք է/ կարողացել էր կաշառքի միջոցով օրակարգ մտցնել մի զեկույց, որ քվեարկվի:Մինչդեռ դա հակասում էր միջազգային խաղի կանոններին եւ բնական էր, որ պետք է մերժվեր, այլապես այն կհեղինակազրկեր ԵԱՀԿ-ին>>: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն այսօր մերժեց բիրտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի կազմած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի հարակից տարածքներում» զեկույցը, և կողմ քվեարկեց Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» անվանումով զեկույցին: Առաջին զեկույցի քննարկման ժամանակ նկատելի էր, որ ԵԽԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում հղում էին անում ԵԱՀԿ օրեր առաջ արված հայտարարությանը, որով կոչ էր արվում չքվեարկել այնպիսի բանաձևերի օգտին, որոնք կարող են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ ԵԽԽՎ պատվիրակների ելույթները հենց այս շեշտադրումներով էին: Անի Սահակյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am