ԼՂ հարցում զիջումները կարող են լինել միայն համարժեք. ՀՅԴ

Փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժեք, միաժամանակյա եւ փաթեթային լուծման շրջանակներում: Այս մասին նշված է ՀՅԴ-ի հայտարարությունում, որտեղ կուսակցությունը ներկայացնում է իր սկզբունքները ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Հայտարարությունում ասվում է. «Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակը: Անցած տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսության, ստեղծագործ կյանքի ու նվաճումների տարիներ: Այդ նվաճումները չէին լինի առանց համահայկական միասնության ու ներուժի համախմբման: Այսօր կանգնած ենք անցած տարիների հաջողություններն ամրապնդելու, նոր մարտահրավերներին դիմակայելու հրամայականի առջեւ: Դրանցից ամենակարեւորը այս հանգրվանում Արցախի խնդրի կարգավորման հայանպաստ հանգուցալուծումն է եւ Հանրապետության անվտանգության ապահովումը: Այսօր պատեհ առիթ է մեկ անգամ եւս վերահաստատելու այս առումով ՀՅԴ դիրքորոշումները. 1.- Արցախյան Հարցի կարգավորման որեւէ համաձայնություն պետք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին, եւ կամ առնվազն` Արցախի անկախությունը։ 2.- Արցախի սահմանները ճշտելիս, պետք է առաջնորդվել պատմական իրավունքի եւ Արցախի ու Հայաստանի անվտանգության իրական` աշխարհագրական-տարածքային երաշխիքների սկզբունքով: 3.- Բանակցային գործընթացում պետք է առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991թ. անկախության եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ։ 4.- Առ այդ ՀՅ Դաշնակցությունը ՝ - Շարունակում է ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը։ Բանակցային գործընթացը չի կարող արգելք հանդիսանալ՝ ԼՂՀ անկախության ճանաչմանը։ - Պաշտպանում է ԼՂՀ-ն որպես լիիրավ բանակցային կողմ ներառելու պահանջը։ - Հետամուտ է ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը, որպես ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխիքի։ - Անընդունելի է համարում ԼՂՀ անկախ կարգավիճակի ճանաչման եւ տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված առաջնահերթ լուծում չպարունակող որեւէ կարգավորում: - Դեմ է վերոնշյալ պահանջը անտեսող որեւէ «փուլային» լուծման տարբերակի եւ միակողմանի կամ ապագա լուծումների ակնկալիքով որեւէ զիջումի։ Փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժեք, միաժամանակյա եւ փաթեթային լուծման շրջանակներում: - Պաշտպանում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման ակտի անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացի ձախողման կամ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում։ - Հետամուտ է, որպեսզի Ադրբեջանի կողմից 1994-1995թթ. եռակողմ զինադադարի ռեժիմը խախտելու, չեղյալ համարելու բոլոր ճիգերը դատապարտվեն միջազգային համայնքի կողմից։ - Համոզված է, որ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության երաշխավորները նախ եւ առաջ ՀՀ Զինված ուժերն ու ԼՂՀ Պաշտպանության բանակն են։ Միաժամանակ հետամուտ է, որ միջազգային դիտարկման եւ վերահսկման արդյունավետ միջոցներ կիրառվեն Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով զինադադարի ռեժիմը պահպանելու համար։ - Անհրաժեշտ է համարում համախմբել համայն հայության ներուժը՝ արցախյան հիմնախնդիրը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար: Դրան զուգահեռ, գերակա խնդիրներ է համարում Արցախի բնակչության աճի եւ տնտեսական ու ընկերային զարգացմանն ուղղվածհամահայկական ծրագրերի մշակումն ու իրագործումը»:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am