Հայկական բանակը պետք է օր առաջ ազատագրի կորցրած տարածքը. Սեֆիլյան

Հայկական բանակը պետք է օր առաջ ազատագրի կորցրած տարածքը, վերահաստատվի նախկին հենակետերում: Այս մասին նշված է ԼՂՀ անկախության օրվա առթիվ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, այժմ կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի կոչում՝ ուղղված Հայոց բանակին: Կոչում, մասնավորապես, ասվում է. «Հայկական բանակի քաջարի զինվորնե՛ր եւ սպանե՛ր։ Ուղիղ 5 ամիս առաջ՝ ս.թ․ապրիլի 2-ին, հակառակորդը Արցախի հատվածում հարձակվեց մեր Հայրենիքի վրա, սպանեց ավելի քան 100 զինծառայող ու խաղաղ բնակիչ, գրավեց Հայկական բանակի 18 մարտական հենակետ եւ զավթեց ավելի քան 8 մլն քմ տարածք։ Կատարվածը պետք չէ համեմատել 1992-94 թթ. ամենօրյա պատերազմում տեղի ունեցածի հետ, որտեղ բազմաթիվ հենակետեր պարբերաբար ձեռքից ձեռք էին անցնում։Ապրիլի 2-ին կորցրած հենակետերը մեզ համար մի քանի օրվա կամ ամսվա հենակետեր չեն եղել, այլ բազմաթիվ հայ նահատակների արյունով շաղախված հայրենի տարածք, որը, միեւնույն ժամանակ, 22 տարի լինելով մեր վերահսկողության ներքո, հակառակորդի հոգեբանական ընկալման մեջ արմատավորվել էր որպես հայկական անառիկ ամրոցի տարածք։ Հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանը, գործելով պայմանավորված պատերազմի միջոցով ազատագրված տարածքները հանձնելու դիտավորությամբ, ոչ միայն արգելեց վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, այլեւ, ըստ էության հակառակորդին օժանդակեց պահպանելու զավթած տարածքն ու խուսափելու միջազգային պատասխանատվությունից՝ փաստացի կատարելով Հայրենիքի դավաճանություն։ Որպես արդյունք՝ 2 տասնամյակ առաջ հակառակորդին ծնկի բերած ժողովուրդն ու բանակը տարածք եւ կյանքեր կորցնելուց բացի, նաեւ մեր ազգային արժանապատվությունը խոցող հարված ստացան։ Իսկ խոցված արժանապատվությունը, բավարարում չստանալով, կարող է բարդույթներ ձեւավորել եւ ընկճել բանակի մարտական ոգին ու պատրաստակամությունը, ինչը պարտության դուռ բացելու վտանգ է առաջացնում։ Ստեղծված իրավիճակը իրական եւ լուրջ սպառնալիք է։ Այսօրվա հարաբերական անդորրը խաբուսիկ է։ Թշնամին չի հրաժարվել Արցախը եւ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գրավելու ծրագրից եւ, ոգեւորված ձեռք բերածով, շարունակում է օր ու գիշեր պատրաստվել այն իրագործելու համար։ Այդ պատճառով Հայկական բանակը պետք է օր առաջ ազատագրի կորցրած տարածքը, վերահաստատվի նախկին հենակետերում եւ վերականգնի մեր արժանապատվությանը հասցված վնասը։ Սիրելի՛ զինակիցներ։ Իրավիճակը ստանդարտ չէ, ուստի պետք է գործել ոչ ստանդարտ տրամաբանությամբ եւ ազգադավ Սերժ Սարգսյանից թույլտվություն կամ հրաման սպասելու փոխարեն գործել ինքնուրույն՝ զուգահեռաբար խափանելով նաեւ մեր երկիրը գաղութացնելու եւ Արցախը մեզանից օտարելու աշխարհաքաղաքական ծրագրերը»:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am