Վակուում եւ իներցիա ղարաբաղյան միջնորդական գործընթացում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի սեղանին այսօր առաջարկներ չկան եւ բոլոր նախկին առաջարկները ԵԱՀԿ նախագահի դարակում են: Սա հայտարարություն է բանակցային վակուումի մասին, որ հնչում է ՌԴ արտգործնախարարի շուրթերից: Եթե առաջարկներ չկան, ապա ինչ են անում այժմ միջնորդները: Օրինակ՝ երբ Մինսկի խմբի եռանախագահները հորդորում էին ԵԽԽՎ-ին եւ միջազգային բոլոր կառույցներին չանել քայլեր, որոնք կվնասեն բանակցային կարգավորմանը, ի՞նչ նկատի ունեին, ի՞նչը կարող է վնասվել, եթե չկա առաջարկ, չկա բովանդակություն: Մյուս կողմից, իհարկե, հենց այս վակուումը ըստ էության ստեղծում է խոցելի վիճակ եւ այս իրավիճակը կարող է լցվել ինչով ասես, ու հենց այս դեպքում է պետք ձեռնարկել քայլեր, որոնք կպաշտպանեն բանակցային դատարկ գործընթացը, որպեսզի այն չլցվի առաջին իսկ պատահած օրակարգով: Սրան զուգահեռ, վակուումը կամ Լավրովի հայտարարություն, ըստ էության վկայությունն է այն բանի, որ Մինսկի խմբի համանախագահ եռյակը ներկայումս համաձայնություն ունի մեկ հարցի շուրջ՝ պահպանվել որպես համանախագահ եռյակ: Մնացյալ որեւէ հարցում համաձայնություն չկա եւ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը հենց դրա վկայությունն է: Ասելով, որ չկա եւ ռուսական, եւ որեւէ այլ առաջարկ, եւ բոլոր առաջարկներն անարդյունավետ են եղել եւ այսօր պահվում են ԵԱՀԿ նախագահի դարակում, Ռուսաստանի արտգործնախարարը, ըստ էության, հայտարարում է, որ միջնորդ համանախագահների միջեւ չկա որեւէ մոտեցման վերաբերյալ որեւէ համաձայնություն: Վակուում եւ իներցիա: Մեծ հաշվով, սա է բնորոշվում Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում: Բովանդակային առումով՝ վակուում, ընթացակարգային առումով, գործընթացի առումով՝ իներցիա: Մյուս կողմից, շատ հավանական է դառնում, որ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը վերածվի յուրօրինակ վահանի, կամ հովանոցի, որի տակ կարող են ծավալվել նոր միջնորդական գործընթացներ, այսպես ասած ստվերային: Այսինքն, Մինսկի խմբի համանախագահությունը կլինի պաշտպանիչ զրահը, իսկ դրա տակ կլինեն նոր փորձեր, որոնց մասնակիցները կկենտրոնանան անմիջական դիվանագիտական ջանքերի վրա եւ ժամանակ չեն վատնի վերաֆորմատավորումների համար: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական զարգացումներ են նշմարվում օրինակ, իրանյան կարգավորման կոնտեքստում: Նախօրեին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանը կարող է լինել միջնորդ: Անկասկած է, որ այս հայտարարությունը չէր կարող լինել Իրան-Արեւմուտք կարգավորման տրամաբանությունից դուրս: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է նաեւ, որ այսօր արդեն հայտարարություն եղավ Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպման եւ այդ թվում ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումների մասին: Այսինքն, ակնհայտ է, որ Մոսկվան իրանյան առաջարկն ընկալել է որպես մրցակցային ուղղություն, եւ փորձում է ինքն էլ դուրս չմնալ այդ ուղղությունից: Այսպիսով, ակնհայտ է, որ համանախագահներն ակտիվացնում են առանձին ջանքերը, որոնք արդեն ոչ միայն ուղղված են լինելու միմյանց խանգարելուն, այլ նոր բովանդակության եւ ֆորմատների ձեւավորմանը: Հայաստանը կա՞ այստեղ, թե Հայաստանի տեղն էլ վակուում է, ընդ որում, արդեն առանց իներցիայի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am