Ինչպես է անհրաժեշտ բարեփոխել Արցախի Սահմանադրությունը

Հայաստանի քաղաքագետների միության հայտարարությունը Արցախի շուրջ ստեղծված ներկայիս բարդ իրավիճակում Սահմանադրության բարեփոխման հնարավորությունն անհրաժեշտ է օգտագործել Արցախի դերն ու նշանակությունը համայն հայության կենսակառուցվածքում էապես բարձրացնելու նպատակով: Ինչպես 90-ական թվականներին, Արցախը նորից պետք է հայտնվի համայն հայության հոգածության առանցքում: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել անցած տարիների ընթացքում ձևավորված նոր իրողություններն ու վտանգավոր նոր մարտահրավերները:Ներկայիս ծանրագույն պայմաններում Արցախում իշխանության նոր կառուցվածքը պետք է ՕՐԳԱՆԱՊԵՍ շաղկապի հայության բոլոր հատվածների ներուժը: Եթե 90-ական թվականներին կարելի էր բավարարվել ավանդական քարոզչական հնարքներով, օգտագործել ավանդական ազգային կուսակցությունների դեռևս չխամրած գրավչությունը, դաշնակցության առասպելն ու <<Դեպի երկիր>> կարգախոսի թարմությունը, ապա այսօր՝ ՀՀ-ում և Արցախում ներկայիս սոցիալական բեվեռացվածության, անկումային տրամադրությունների, խորացող հուսահատության, կուսակցությունների և կուսակցական առաջնորդների նկատմամբ աճող անվստահության պայմաններում, անհրաժեշտ են նոր և ոչ ստանդարտ լուծումներ: Այդպիսի լուծում է առաջարկել սույն թվականի ապրիլի 27-28 Արցախ այցելած Հայաստանի քաղաքագետների միություն նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ԼՂՀ իշխանություններին Արցախում սահմանադրական բարեփոխումների մեր հայեցակարգը: Հայեցակարգի հիմքում դրված է Արցախի շուրջ համայն հայության համախմբման համար եզակի ինստիտուցիոնալ հնարավորությունների ստեղծման նպատակադրվածությունը: Այդ հնարավորությունները կարող են երաշխավորվել Արցախում երկպալատանի խորհրդարանական համակարգի ներդրմամբ: Ստորին՝ Օրենսդիր պալատը կիրականացնի օրենսդրական գործառույթ, իսկ վերին՝ Համայնքների պալատը կիրականացնի խորհրդարանի ներկայացուցչական գործառույթները, ինչպես նաև կվերահսկի աշխարհասփյուռ հայ համայնքների կողմից Արցախին տրամադրվող նյութական և այլ օժանդակությունների օգտագործման արդյունավետությունը: Համայնքների Պալատում կընդգրկվեն բոլոր հայ համայնքներից հատուկ կարգով ընտրված սենատորներ: Ազգային անվտանգության նկատառումներից ելնելով և հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ Արցախի անվտանգության երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը, անհրաժեշտ է սահմանադրորեն ամրագրել, որ Համայնքների Պալատի անդամ՝ սենատոր կարող են ընտրվել ՀՀ Սահմանադրությամբ արտոնված երկքաղաքացիության իրավունքից օգտվող հայրենաբնակ հայերն ու սփյուռքահայերը: Այդ դրույթը կարևոր է նաև այն առումով, որ երաշխավորում է բոլոր սենատորների լոյալությունը ՀՀ-ի նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ներգրավվածությունը Համայնքների Պալատի կազմավորման գործընթացում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված երկքաղաքացիության իրավունքը դրանով իսկ Արցախում կստանա իր գործնական ինստիտուցիոնալ կիրառումը, ինչը իրավաբանորեն կամրագրի արցախահայության փաստացի ինտեգրումը միաժամանակ և՜ Հայաստանի Հանրապետության, և՜ համայն հայության կազմում: Օրենսդիր Պալատի աշխատանքները պետք է կազմակերպվեն սովորական խորհրդարանական ընթացակարգով՝ ինչպես ներկայում: Վերին Պալատի՝ Համայնքների Պալատի աշխատանքները նպատակահարմար է կազմակերպել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանների օրինակով՝ սահմանելով տարեկան չորս նստաշրջան՝ յուրաքանչյուրը հինգ աշխատանքային օր տևողությամբ: Օրենսդիր Պալատը պետք է ընտրվի հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով, ինչպես ՀՀ-ում: Համայնքների Պալատը պետք է ընտրվի հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրակարգով և ապակուսակցական սկզբունքով՝ ոչ թե սփյուռքի կուսակցություններից, այլ սփյուռքի համայնքներից, ինչը կապահովի սփյուռքի բոլոր հատվածների ներգրավվածությունը: Հաշվի առնելով, որ առաջարկվող հայեցակարգով իրականացված սահմանադրական բարեփոխման հիման վրա ձևավորված Արցախի Համայնքների Պալատը դե-ֆակտո ստանձնելու է համայն հայության խորհրդարանի առաքելություն, առաջարկում ենք սահմանադրորեն ամրագրել, որ Արցախի Նախագահը ընտրվում է արցախահայության կողմից՝ ուղիղ, ազատ և համընդհանուր ընտրությունների միջոցով, և ի պաշտոնե նախագահում է Համայնքների Պալատի նստաշրջաններում: Այս սահմանադրական դրույթը կընդգծի Արցախի առանցքային դերը ժամանակակից հայության քաղաքական օրակարգում, ինչպես նաև արցախահայությանը վստահություն կներշնչի սպասվելիք նորանոր ճնշումներին դիմակայելու, տոկալու, երկիրը հզորացնելու և ազատագրված տարածքները բնակեցնելու գործում: Հատուկ հոդվածով պետք է սահմանվի, որ Համայնքների Պալատի նիստերը, բացառությամբ հատուկ դեպքերի, պարտադիր պետք է հեռարձակվեն արբանյակային հեռուստատեսությամբ, ինչը աշխարհասփյուռ հայությանը հնարավորություն կընձեռի օնլայն հետևել Համայնքների Պալատի աշխատանքներին և համայն հայության կողմից Արցախին ցուցաբերվող նյութական օժանդակությունների հատկացումներին: Ստեղծված պայմաններում, երբ ապրիլյան պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտումը, երբ Ռուսաստանը, Իսրայելը և մի շարք այլ պետություններ շարունակում են նորագույն զինատեսակներ մատակարարել Ադրբեջանին, երբ Թուրքիան անթաքույց հայտարարում է արցախահայության ճակատագիրը կանխորոշելու իր հավակնությունների մասին, Հայաստանի քաղաքագետների միության կողմից առաջարկվող Արցախում սահմանադրական բարեփոխումների սույն հայեցակարգի ընդունումը և այդ հայեցակարգի հիման վրա Արցախի նոր Սահմանադրության մշակումն այլընտրանք չունի:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am