Բրազիլացի կիսապաշտպանը կխաղա Գանձասար Կապանում
Տրանսֆերային պատուհանի փակումից ժամեր առաջ «Գանձասար Կապանն» ունեցավ ևս մեկ համալրում,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Վարձակալական հիմունքներով կապանյան թիմի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել բրազիլացի կիսապաշտպան Վալմերսոն Գարսիա Պրայան: 22-ամյա ֆուտբոլիստը մինչև այդ հանդես է եկել Բրազիլիայի Սերիա Բ-ում հանդես եկող «Լուվերդենսե» թիմում:
