Ռումինիան Հայոց ցեղասպանություն ճանաչելու հատուկ պարտավորություն ունի. Կատալին Ավրամեսկու

Ռումինիան այս վայրագությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հատուկ պարտավորություն ունի: Այս մասին ռումինականbursa.ro կայքում հոդված է հրապարակել փիլիսոփա եւ հրապարակախոս, քաղաքական եւ բարոյական փիլիսոփայության մասնագետ, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուի գրասենյակի խոհրդական Կատալին Ավրամեսկուն (Cătălin Avramescu): Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածում հեղինակը մատնացույց է անում ռումինական իշխանությունների եւ քաղաքական դասի լռությունը մարդկության դեմ կատարված այդ հանցագործության հանդեպ: Նա իր հոդվածում, մասնավորապես, գրում է. «Այն տեղի է ունեցել 1915թ.: Միլիոնուկեսից ավելի մարդ է սպանվել: Պատկերները ցնցող են: Զոհվել են կանայք եւ երեխաներ: Անապատում մահվան շարասյուներ են կազմակերպվել: Մյուսներն սպանվել են համակենտրոնացման ճամբարներում: Հայության ունեցվածքը համակարգված կերպով թալանվել ու առգրավվել է: Ականատեսները միանգամից հասկացել են թուրքական իշխանությունների ցեղասպան նպատակը: 1915թ. հունիսին գերմանացի դեսպանը հեռագրով հաղորդել է. «Չկա ոչ մի կասկած, որ Բարձր Դուռը փորձում է Թուրքական կայսրությունում բնաջնջել հայոց ազգը»: Որտեղ ենք հիմա, ավելի քան մեկ դար հետո: Ռումինիայի իշխանությունները նույնիսկ հիմա չեն ճանաչել այդ իրադարձությունների ցեղասպան բնույթը: Մինչդեռ սա է էականը: Եվ շատ: Շատ բան կարող ես հասկանալ կառավարման մասին, երբ տեսնես, թե այն ինչ դիրքորոշում ունի պատմական ճշմարտության հանդեպ: Պատճառներից մեկը, թե ինչու էր մինչեւ 1989թ. սոցիալիստական ռեժիմը այդքան ծուռ, հենց սա էր: Ստում էր շնչելու պես: Հնարովի պատմություն էր սարքում Ռումինիայի կոմկուսի գլխավոր քարտուղարից առաջ ընկնող վոյեվոդների մասին: Լռում էր Արեւելյան ճակատի ջարդերին ռումինական զորքերի մասնակցության մասին: Ստում կոմունիստների կողմից իշխանության գրավման մասին: Կեղծում կոմկուսի պատմության թանգարանում լուսանկարները: Ժամանակակից Թուրքիան միշտ էլ հրաժարվել է ընդունել, որ դա ցեղասպանություն է եղել: Հիշում եմ, մոտավորապես 10 տարի առաջ հայոց ցեղասպանության մասին մի հոդված էի հրապարակել: Ու հանկարծ Թուրքիայի դեսպանատնից հրավեր ստացա: Գնացի ու (քաղաքավարի) զրույց ունեցա մի դիվանագետի հետ (կարծում եմ, փոխդեսպանն էր): Միտքն այն էր, որ ուզում էին ներկայացնել իրենց տեսակետը: Երբ հեռացա, նայեցի այն նյութերի կույտին, որը ինձ էին տվել: Դա կառավարական քարոզչություն էր: Բազում ժողովրդավարական պետություններ (Գերմանիա, Ֆրանսիա, Կանադա եւ այլն) արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: 2016թ. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտեց ցեղասպանության ժխտումը: Ռումինիան այս վայրագությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հատուկ պարտավորություն ունի: Հայերի մի մասը, որոնք փախել են Օսմանյան կայսրությունից 1915թ., մեզ մոտ են ապաստան գտել: Ճշմարտությունը փնտրելն ու ասելը, սակայն, ներկայիս վարչակազմի առաջնահերթությունների մեջ չի մտնում: Պատճառը, ասվում է շշուկով` «չնեղացնենք Թուրքիային»: Հիմա էլ նեղացնելու բան չկա, քանի որ Անկարայի վարչակազմը վերածվել է բռնապետության եւ դաշնակցում է Ռուսաստանի Դաշնության հետ: Ասել եմ ու կրկնում եմ. ոչ ոք ու ոչինչ չպետք է ճշմարտությունից շեղի արտաքին եւ հատկապես ներքին քաղաքականությունը: Երբ պետական իշխանությունները ճշմարտությանն անտարբեր են` իմացեք, որ սա ընդամենը առաջին քայլն է այն երաշխավորված չարաշահումների երկար ցուցակում, որոնք դեռ գալու են: Ռումինիայի սոցիալիստական վարչակազմը 1989թ. սկսած պատմական ճշմարտության հանդեպ մշտապես արհամարհանք դրսեւորեց: Թաքցրեց ազգային անվտանգության նյութերը: Հրաժարվեց հանդես գալ հունա-կաթոլիկ եկեղեցու թալանի հարցով: Նույնիսկ մի կեղծ ելույթ կազմակերպեց Դեկտեմբերի հեղափոխության վերաբերյալ` «հեղափոխականների» ու «Պիացա Ունիվերսիտատեի ֆաշիստների» մասին: Որից հետո կանչեց հանքագործներին վերջիններիս ոսկորները ջարդելու: Միաժամանակ էլ ծնկի եկան ամեն տեսակ բռնապետությունների առջեւ: Բուխարեստի Լորենու այգին բարեկարգվեց Ադրբեջանի բռնապետ, ԿԳԲ-ի նախկին գեներալ Հեյդար Ալիեւի անունը կրող էժանագին ծառուղով: Կալեա Վիկտորիա փողոցի վրա տեղադրվեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի էժանագին կիսանդրին: Այսինքն այն մայրուղու, որի անունը խորհրդանշում է Օսմանյան կայսրության դեմ անկախության պատերազմի հաղթանակը ու որով Հարավային Դանուբի արշավանքից վերադառնալուց հետո մտել են հաղթանակած ռումինական ուժերը: Հիշողության ու հարգանքի ինչպիսի պակաս ազգային պատմության հանդեպ ու պետք է հաշտվե՞նք նման բանի հետ: Ցեղասպանությունը չի վերաբերվում միայն մեկ կամ մյուս պետության պատմությանը: Իր ընդգրկմամբ ցեղասպանությունը` յուրաքանչյուր ցեղասպանություն, ու ցավոք ցուցակը բավականին մեծ է, վիրավորանք է քաղաքակրթության ընդհանուր արժեքների հանդեպ: Հետեւաբար, չենք կարող լվանալ մեր ձեռքերը: Ձեւացնել, թե ցեղասպանության հիշողությունը մի բան է, որը վերաբերվում է միայն հայերին ու թուրքերին, կուրության մի տեսակ է: 20-րդ դարի հայերի կոտորածները ըստ Ռոբերտ Ջելատլիի (Ֆլորիդայի պետական համալսարանի պրոֆեսոր) արտահայտության, «սոցիալական աղետների դարաշրջանից» առաջինն էր: Իր հերթին Վլադիմիր Տիսմանեանուն (Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր) շատ ճիշտ կերպով ասել է, որ «հայերի կոտորածները ցեղասպանություն կոչելը բարոյական պարտավորություն է»: Սակայն հիմա պետք է ընդունենք, որ ունենք մի քաղաքական դաս, որը հրաժարվել է այս պարտավորությունից:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am