Գիտելիքի օրը նախարարի ընտանիքում

Այսօր Գիտելիքի և դպրության միջազգային օրն է: Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի Հայաստանում: 4-րդ դարում՝ 325 թ., Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարված Առաջին տիեզերական ժողովի ընթացքում որոշվում է նոր տարին սկսել սեպտեմբերի 1-ից։ Ըստ ավանդության՝ Արիստակես Հայրապետը՝ Գրիգոր Լուսավորչի փոքր որդին, Հայաստան է բերում Նիկիայի ժողովի որոշումները, ներկայացնում Գրիգոր Լուսավորչին, որը դրանք ներդնում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ: Այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, ուստի նոր ուսումնական տարին ևս որոշվում է սկսել սեպտեմբերի 1-ից:

1984 թ. ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատվում է հրամանագիր՝ «Սեպտեմբերի 1-ը համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր հայտարարելու մասին»: Այսօր Հայաստանում դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություն է գնում ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ սերունդը: Անցնելով դպրության ու գիտության դժվար, ազնիվ ու ճշմարիտ ճանապարհը՝ նա գիտակցելու է, որ սերը գիտության հանդեպ սեր է դեպի ճշմարտությունը, ուժ՝ այն բարձրաձայնելու: Քաջ գիտակցելու է, որ դպրության ճանապարհը ճանապարհ է դեպի լույս, դեպի ազատություն, այն ազատությունը, որ անձնուրաց պայքարով, հերոսական մաքառումով ձեռք են բերել իրենց հայրերը, կյանքի ու արյան գնով պահում են իրենց եղբայրները, և իրենք էլ ընկրկելու իրավունք չունեն: Այսօր իրենք սրտի տրոփյունով կմտնեն այն դասարանները, որոնք կրում են մեր նորօրյա հերոսների անունները, կերդվեն շարունակել նրանց սրբազան պայքարը և երբեք և ոչ մեկին չե՛ն զիջի արյան գնով ձեռք բերված ազատությունը, քանզի «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՉԷ, ԻՆՉ ՏԱԼԻՍ ԵՆ ՁԵԶ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ԻՆՉԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽԼԵԼ ՁԵԶԱՆԻՑ» (Վոլտեր): Ռուզաննա Խաչատրյանի գրառումը

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am