Արմեն Մելիքսեթյանը Հասմիկ Պողոսյանին խնդրում է ՇՏԱՊ ժամանակավորապես դադարեցնել Կամերային երաժշտական թատրոնի գործունեությունը

Երևանի Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի խնդրանքով հրապարակվում է վերջինիս կողմից հեղինակած բաց նամակը, որն առնչություն ունի վերոհիշյալ թատրոնի ներսում տեղի ունեցող խմորումներին և ուղղված է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Տեղեկացնենք, որ Կամերային երաժշտական թատրոնի ներսում վերջին օրերին տիրող անառողջ մթնոլորտի արդյունքում անձնակազմը բաժանվել է երկու հակադիր բևեռների: Թատրոնի ներսում կան անլուծելի թվացող խնդիրներ, և, որպեսզի ստեղծված իրավիճակը հնարավորինս բազմակողմանի քննարկման և օպտիմալ լուծման ելքեր ստանա, ՀՀ Մշակույթի նախարարն ընթացիկ ամսվա վերջին նախարարությունում գեղարվեստական խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու միջադեպը, որը ոտքի է հանել մի ամբողջ թատրոնի անձնակազմին: 168.am-ը ներկայացնում է Երևանի Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի բաց նամակը՝ ամբողջությամբ. Բաց նամակ ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանին Հարգարժան տիկին նախարար Երաժշտական Կամերային թատրոնը կանգնած է փակուղու առաջ, այն է՝ թատրոնի ստեղծագործական կազմը սպառել է իր արդյունավետությունը, տարիներ շարունակ չի փոխվում խաղացանկը, ներկայացումները, որոնք համեմված են անճաշակ և ցածրորակ երաժշտությամբ, ցուցադրվում են ինքնահոս կերպով՝ առանց փորձերի, շտկումների։ Արդյունքում՝ դերասաններն ընտելացել են այդ ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Ուստի բոլորի կողմից ակնկալվում էր, որ իմ՝ թատրոն վերադառնալուն պես տեղի կունենան շատերի համար ցավոտ բարեփոխումներ։ Կոնֆլիկտներից և պառակտումներից խուսափելու համար ես փորձեցի շրջանցել այդ ճանապարհը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա ամենաճիշտ տարբերակը չէր։ Հետևաբար, հաշվի առնելով թատրոնի ներկայիս իրավիճակը, խնդրում եմ շտապ ժամանակավորապես դադարեցնել թատրոնի գործունեությունը և ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարել կառուցվածքային փոփոխություններ, Ձեր կողմից հաստատված նոր գեղարվեստական խորհրդի, պարի և վոկալի մասնագետների օգնությամբ անցկացնել մրցույթ՝ գեղարվեստական ողջ անձնակազմի համար։ namak Թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյան ՀՀ վաստակավոր մանկավարժ, Վոկալի մասնագետ, պրոֆեսոր Ռոմելա Գրիգորյան 26.01.2016թ.  

դիտվել է 60 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am