Նամակ կառավարությանը

Ամուլսարի ծրագիրը ի չիք է դարձնում Ջերմուկի զարգացման ծրագրի իրագործումը: Այս մասին ասված է «ԷկոԼուր»-ի նամակում, որը նա հղել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, կրկնօրինակը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, Ջեմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին: Նամակում մասնավորապես, ասված է. «Հայաստանն ընդունել է 2 իրարամերժ որոշումներ Ջերմուկ համայնքի զարգացման վերաբերյալ: Առաջինը Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին 2008թ-ի սեպտեմբերի 18-ի 1064 - Ն որոշումն է: Իսկ 2016թ-ին կառավարությունը հավանություն տվեց Ամուլսարի ոսկու հանքի նոր ծրագրին, որտեղ Ջերմուկ առողջարանը ճանաչվեց ազդակիր համայնք: Այս վերջին որոշումն ամբողջովին ի չիք է դարձնում Ջերմուկի զարգացման ծրագրի իրագործումը: Ըստ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի՝ Ջերմուկի առողջարանները պետք է ինտեգրվեին եվրոպական բարձրակարգ ծառայություններ մատուցող առողջարանների ցանցին: Ջերմուկում տարեկան 100 հազար զբոսաշրջային այցելություն պետք է ապահովեր: Հաշվարկվել էր զբոսաշրջությունից ստացվող եկամուտը տարեկան հասցնել 100 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի, ապահովել լրացուցիչ 4000 աշխատատեղ: Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին՝ 1. ինչպե՞ս կգնահատեք Ջերմուկի զբոսաշրջության զարգացումը, եթե Ջերմուկ առողջարանային քաղաքը կվերածվի հանքարդյունաբերական բանավանի. ըստ «Lydian International» ընկերության Ամուլսարի ոսկու ծրագրի՝ զբոսաշրջիկների դոլարները կփոխարինվեն Ամուլսարի ծրագրի դոլարներով հանքագործների բնակության հաշվին, բաց հանքի շահագործման ընթացում կառաջանա ծանր մետաղներով հագեցած փոշի, Ջերմուկում կզգացվի վիբրացիա և աղմուկ 2. ինչպե՞ս կգնահատեք ռիսկերն այն ներդրումների համար, որոնք ուղղված են Ջերմուկ առողջարանի զարգացմանը՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի, էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրությանը, զբոսաշրջային ծառայությունների մատուցմանը, առողջարանների կառուցմանը, եթե Ջերմուկի զարգացման ծրագրով նախատեսված է Ջերմուկի բյուջեն լցնել տարեկան 100 միլիոն դոլլարով, իսկ Ամուլսարի ծրագրով՝ 10 տարվա ընթացքում պետբյուջե լցնել 485 միլիոն դոլարով, որից Ջերմուկին կհատկացվի փոքր մաս 3. ինչպե՞ս կգնահատեք սոցիալական ռիսկերը, երբ Ջերմուկի զարգացման ծրագրով նախատեսված է լրացուցիչ ստեղծել 4000 աշխատատեղ, իսկ Ամուլսարի ծրագրով ստեղծվելու է 1300 աշխատատեղ հանքի շինարարության փուլում, որը կտևի 2 տարի, շինարարության համար աշխատակիցների 70 տոկոսը կներգրավվեն Հայաստանի այլ մասերից և, հնարավոր է, այլ երկրներից, ապա հանքի շահագործման փուլում աշխատակիցների թիվը կկրճատվի մինչև 657 հոգու 4. Ինչպե՞ս կգնահատեք Ջերմուկի աշխատուժի և ենթակառուցվածքների զարգացման միտումը 10 տարուց հետո ռազմավարական առումով, երբ Ամուլսարի հանքը փակվի:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am