Հայտնի են Էրդողանին առաջադրած Պուտինի պայմանները

Թուրքական Sozcu պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն ներկայացրել է Թուրքիայի նախագահին ՌԴ նախագահի 7 պայմանները, որոնց մասին իմացել է Կրեմլի վերլուծաբաններից մեկից։ 1.Ասադին այսուհետ ընդունեք Հենց սկզբից Սիրիայի հարցով ձեր քաղաքականությունը սխալ է գնացել։ Ձեր հաշվարկն արել էիք, որ Ասադը գնալու է, սակայն սխալվեցիք։ Մենք աջակցում ենք Ասադին, դուք էլ այսուհետ ճանաչեք Ասադին։ 2.Ղարաբաղի հարցում զուսպ եղեք Ղարաբաղը մեր համար կարեւոր է։ Ձեր համար էլ Ադրբեջանի պատճառով է կարեւոր։ Դա գիտեքն, բայց պետք է զուսպ գործեք։ Մեզ հետ հակառակվելով՝ այդ հարցի լուծումն ավելի եք բարդացնում։ 3. Թողեք Ղրիմն ու Կովկասը Ղրիմում պատմական իրադարձությունների հիման վրա մեր դեմ գործողներին աջակցում եք։ Նույն բանն անում եք Կովկասի երկրներում։ Մենք դրանք ուշադիր հետեւում ենք։ Դուք սխալ եք անում։ Դրանք մեր հարաբերությունները վատացնում են, ոչ թե լավացնում։ 4. Ձեր ձեռքերը քաշեք 4 երկրներից Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Ուզբեկստանը մեր միության անդամ երկրներ են։ Մենք տեսնում ենք, որ ձեր գործակալներն այդ երկրի ժողովուրդներին փորձում են մեր դեմ հանել։ Արդեն հրաժարվեք դրանից։ Մենք դա ձեզ թույլ չենք տա։ 5. Սիրիայի քրդական PYD-ն մեզ համար կարեւոր է Երբ Սիրիայում հիմնական վտանգը ԻՊ-ն է եւ նմանատիպ այլ ահաբեկչական կառույցները, դուք ձեր ուշադրությունը սեւեռել եք քրդական PYD-ի վրա։ Իմացեք, որ մեզ համար PYD-ն կարեւոր է։ Ձեր քայլերն անելուց սա հաշվի առեք, այլապես անցանկալի իրադարձությունների կլինեն տարածաշրջանում։ 6. Փակեք ձեր սահմանները ահաբեկիչների առաջ Այսուհետ դադարեցրեք Սիրիա ուղարկել զենք ու զինամթերք։ Ձեր սահմանները բաց են ահաբեկչական կառույցների ու ՌԴ-ի շահերի դեմ շարժվողների առաջ։ Փակեք ձեր սահմանները եւ կանխեք ահաբեկիչների շարժը։ 7․ Ձեր նախարարներն իրենց խոսքերին թող ուշադրություն դարձնեն Երկու երկրների միջեւ հարաբերություններում փոխադարձ վստահությունն ու անկեղծությունը կարեւոր են։ Հասկանում ենք, որ որոշ հայտարարություններ ներքին լսարանի համար են, սակայն որոշ նախարարների ու պաշտոնյաների հայտարարությունները մեր համար անհանգստացնող են։ Իսկ օդանավը խոցելուց հետո որոշ նախարարների հայտարարությունները մոռացվողներից չեն։ Սրանից հետո ավելի ուշադիր եղեք։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am