Հայաստանում Միրոնովի նկատմամբ հարուցված քրեական վարույթ չկա

Հայկական դատական արտյաններում Միրոնովի շահերը ներկայացրած փաստաբան Վրեժ Խաչիկյանը թեպետ տեսնում է գործի մեջ շատ տարօրինակություններ, սակայն հակված է կարծել, որ դատական որոշումը զուտ օրենքի տառի կատարման հետեւանք է։ «Քաղաքական գործիչները կարող են շատ հայտարարություններ անել։ Ես՝ որպես փաստաբան, որ ծանոթ է գործին, կարող եմ ասել, որ Հայաստանում գործեց օրենքը, ինչը շատ ողջունելի է»,- նշում է նա։ Թեպետ փաստաբանն էլ տարօրինակ ու անհասկանալի է համարում այն հանգամանքը, որ եթե Միրոնովի նկատմամբ Ինտերպոլով միջազգային հետախուզում է հայտարարված, ապա ինչու նրա մասին տվյալներ չկան ՌԴ Ինտերպոլում, սակայն նման տվյալների տիրապետում են Հայաստանում։ «Դեռ ավելին, այդ ընթացքում Միրոնովը մի քանի անգամ գնացել է արտասահման, եվրոպական երկրներ, ու խնդիր չի եղել, թեպետ, ըստ ամերիկյան կողմի՝ նա մի քանի տարի է, ինչ ընդգրկվել է քրեական գործի վարույթում»,- ասաց Խաչիկյանը։ Փաստաբանը նշեց, որ Միրոնովը կնոջ հետ արդեն Ռուսաստանում է։ Նա կարծում է, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ նման իրավունք ՌԴ քաղաքացին ունի։ «Նա ձերբակալվեց, քանի որ կար հայտարարած հետախուզում։ Սակայն դրանից հետո, 72 ժամվա ընթացքում, երբ Միրոնովը գտնվում էր ձերբակալված անձանց պահման վայրում, մեղադրող կողմը՝ դատախազությունը, պետք է ստանար ամերիկյան կողմից՝ նրանց դատախազությունից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Դա նախատեսված է միջազգային կոնվենցիայով։ Դատախազը դատարանում 40 օր ժամկետով կալանք կիրառելու միջնորդությամբ հանդես եկավ, սակայն հանձնումը պահանջող կողմի՝ ԱՄՆ-ի տրամադրած փաստաթղթերի փաթեթում Միրոնովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում կամ դատավճիռ չկար։ Այդ որոշումը դատախազությունը չէր ներկայացրել դատարան, քանի որ ամերիկյան կողմն այն չէր տրամադրել։ Նկատելով, որ այդ որոշումը բացակայում է, իսկ դա մեր քրեական դատավարության օրենսգրքով պարտադիր պայման է՝ ուշադրություն հրավիրեցինք այդ հանգամանքի վրա, ինչը եւ հաշվի առնվեց դատավճռում։ Դատարանը մերժեց միջնորդությունը, նա դատարանի դահլիճից բաց թողնվեց։ Այլ խափանման միջոց դատարանը չէր կարող կիրառել, քանի որ Հայաստանում Միրոնովի նկատմամբ հարուցված քրեական վարույթ չկա։ Ուստի, Միրոնովն ազատ է, եւ նրա տեղաշարժվելու իրավունքը չի կարող սահմանափակվել»,- ասաց Վրեժ Խաչիկյանը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am