Դպրոցներ՝ առանց նոր աշակերտների

Արագածոտնի մարզի Ոսկեթաս համայնքի ղեկավար Սամվել Հովսեփյանն առաջին հերթին արտագաղթի հանգամանքն է մատնանշում, երբ խոսում է այս տարի գյուղի դպրոցում առաջին դասարան չլինելու մասին։ «Մարդիկ արտագաղթում են։ Գյուղը բարձր լեռնային է, ապրուստի միջոց չկա, հողերը քիչ են, ոռոգվող չեն, բերրի չեն։ Կլիման բարենպաստ չէ, յոթ ամիս ձմեռ է։ Նաեւ ծնունդներն են պակասել, առաջ չորս երեխա էին ունենում, հիմա՝ հազիվ մեկը։ Առաջ մենակ ընտանիքի ծուխն էր գնում, աշխատում, հետ էր գալիս, հիմա ընտանիքներով են գնում»,- նշեց նա։ Ոսկեթասի դպրոցի տնօրեն Տիգրան Գեւորգյանն էլ մանրամասնեց, թե սպասվում էր, որ նոր ուսումնական տարում երեք առաջին դասարանցի կունենան։ Բայց երկուսի ընտանիքներն ամռան ընթացքում տեղափոխվեցին հայաստանյան այլ բնակավայրեր, իսկ երրորդը առողջական փոքր խնդիրների պատճառով դպրոց է հաճախելու հաջորդ ուսումնական տարում՝ արդեն եղբոր հետ միասին։ Այդ տարի, ըստ տնօրենի, կունենան ռեկորդային թվով՝ 10-11 առաջին դասարանցի։ Տնօրենը հույս ունի, որ մինչ այդ էլ տվյալ հասակի երեխաները ընտանիքների հետ միասին չեն լքի գյուղը։ Ասում է, որ դպրոցի ջեռուցվող հատվածը բարերարների օգնությամբ աշխատում են բարեկարգել, փոխվել են դռներն ու լուսամուտները։ Մեկ այլ համայնքում՝ Սյունիքի մարզի Շիկահող գյուղի դպրոցն առաջին դասարան չի ունենա արդեն երրորդ տարին։ Համայնքի ղեկավար Ժիրայր Պատվականյանը նաեւ տխուր կանխատեսումներ ունի։ «Ցավոք սրտի՝ հնարավոր է հետագայում նույնպես առաջին դասարան չլինի։ Պատճառը միանշանակ երիտասարդության փոքր քանակի հետ է կապված»,- կարծիք հայտնեց նա՝ հավելելով, որ երիտասարդությունը կամ արտագաղթում է, կամ չի ծրագրում ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ։ Պատերազմից հետո, ըստ գյուղապետի, համայնքի բնակչության քանակն անընդհատ նվազել է, այսօրվա դրությամբ փաստացի 171 մարդ է այնտեղ ապրում։ Գյուղի դպրոցում նախորդ տարի 22 աշակերտ է եղել։ Շրջանավարտներին ճանապարհելուց հետո մնացել են 18-ը։ «Գյուղը ծերացել է, բնակչության 70 տոկոսից ավելին տարեց մարդիկ են»,- փաստում է Ժիրայր Պատվականյանը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am