2016-ին նավթագազային ոլորտում սպասվում է դեֆոլտ. Moody’s
Նավթային և գազային համաշխարհային ընկերությունները 20-25 տոկոսով կկրճատեն կապիտալ ներդրումները նավթի ցածր գների ֆոնին՝ կանխատեսում է միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը: Գործակալության հաշվետվությունում կանխատեսվում է, որ նավթագազային ոլորտին 2016-ին սպասվում դեֆոլտի աճ: Վերլուծաբանների կարծիքով՝ նավթի հավելյալ մատակարարումները կշարունակեն ճնշում գործադրել նավթի համաշխարհային շուկայի վրա: Moody’s-ը նշում է, որ նավթ արդյունահանող երկրները, այդ թվում ՕՊԵԿ-ի անդամները, արդյունահանման ծավալները չեն սահմանափակի շուկայում մասնաբաժնի համար պայքարի պատճառով: Գործակալությունը սպասում է, որ 2016 թվականին Brent նավթը կարժենա միջինը 43 դոլար մեկ բարելի դիմաց, այնուհետև կթանկանա մինչև 48 և 53 դոլար՝ համապատասխանաբար 2017 և 2018 թվականներին:
