«Հայոց աշխարհ». Ներկրվող թռչնամիսը դանդաղ գործող ռումբ է

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Օգոստոսի 29-ին ԼՂՀ կառավարու­թյան նիստում Արցախի գյուղատնտե­սության նախարարության սննդի անվ­տանգության պետական ծառայության պետ Լեւոն Սարգսյանը, ներկայացնե­լով հավի մսի եւ ենթամթերքի շուկայում իրականացված դիտարկումների արդյունքները, նշել էր, որ մասնավո­րապես այլ երկրներից ԼՂՀ շուկա ներ­մուծված հավի միսը ֆիզիկաքիմիական տեսանկյունից չի համապատաս­խանում սննդի անվտանգության հա­մար սահմանված չափորոշիչներին։ Զարմանալի է, որ Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայությունը ներկրվող հավի շուկայում որեւէ շեղում չի հայտնաբերում, այն դեպքում, երբ Արցախի եւ Հայաստանի շուկա նույն թռչնամիսն է բերվում, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում բուծվող հավերն արտահանվում են Արցախ, իսկ արցախյան հավերը հայտնվում են հայաստանյան սպառողի սեղանին։ Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լեւոն Աճեմյանը աններելի է համարում Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անտարբերությունը սպառողների առողջության նկատմամբ։ Ի վերջո նաեւ նրանց եւ նրանց հարազատների սեղանին են հայտնվում այն մթերքները, որոնք պիտանի չեն ուտելու համար, բայցեւայնպես դա չի խանգարում, որ պաշտոնյաներն աչք փակեն տնտեսավարողների չարաշահումների վրա։ Լեւոն Աճեմյանի տեղեկացմամբ՝ տեղական ներմուծողները Հայաստան են ներկրում այլ երկրների արտադրության ցածրորակ եւ էժանագին սննդամթերք, քանի որ համեմատաբար ցածր գին սահմանելով՝ կարողանում են սպառողական մեծ շուկա ապահովել իրենց արտադրանքի համար, ինչպես նաեւ էժանագին արտադրանքի վրա որոշակի գումար ավելացնելով՝ գերշահույթներ ստանալ: Հատկապես շատ վտանգավոր է, երբ սառեցված հավի միսը երկար ժամանակ վաճառակետում մնալով՝ կրկնակի սառեցման է ենթարկվում. «Եթե հավի միսը երկար ժամանակ չի վաճառվում, այն վերամշակում են քացախով եւ այլ մանրէազերծող նյութերով նորից սառեցնում են եւ վաճառում իբրեւ առաջին թարմության մթերք։ Բայց մանրէազերծող նյութերն ի վիճակի չեն ամբողջովին ախտահանելու միսը, ուստի դրանում տարատեսակ հիվանդությունների հարուցիչներ են բազմանում։ Եվ եթե նման միսն օգտագործելուց հետո անմիջապես մարդը չի թունավորվում, ապա տարիների ընթացքում կարող են աղեստամոքսային կամ այլ համակարգի հիվանդություններ առաջանալ։ Պատահական չէ, որ տարատեսակ հիվանդացությունների թիվը աննախադեպ աճել է, դրա պատճառներից մեկն էլ անվերահսկելի եւ շուկայում հայտնված վտանգավոր սննդամթերքի օգտագործումն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am