Մարկովիչը միտումնավոր չափազանցրել է հավանական վտանգի հետևանքները

Այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռոբերտ Ուոլթերի (Մեծ Բրիտանիա) հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձևի նախագծի և Միլիցա Մարկովիչի (Բոսնիա և Հերցեգովինա) «Ադրբեջանի սահմանային շրջանների բնակչությունը միտումնավոր զրկվում է ջրից» բանաձևի վերաբերյալ հայտարարություն է տարածել Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը: Հայտարարության մեջ ասվում է, որ 2015-ի նոյեմբերից ի վեր՝ Եվրախորհրդի 20 երկրներում հետևողական Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը աշխատանք էր ծավալել՝ մեկնաբանելով զեկույցների էությունը և մատնանշելով դրանց միակողմանի բնույթը: Ինչպես նաև, Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը գտնվում էր Ստրասբուրգում՝ մոտիկից հետևելով քվերակության ընթացքին: Հայտարարության մեջ ասվում է, որ զեկույցների երկու նախագծերում էլ ակնհայտորեն բացակայում էին մանրակրկիտ, անկողմնակալ ուսումասիրությունը, դրանցում ընտրողաբար բաց էր թողնված վճռորոշ փաստեր և դրանք ընդհանուր առմամբ  վնասում են Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը: ԵԱԿՀ Մինսկի խումբը տարածել էր մի քանի հայտարարություններ, որոնցից ամենավերջինը, միացյալ մամլո հայտարարություն էր, որով համանախագահները  կոչ էին անում ԵԽԽՎ-ին չբարդացնել բանակցային գործընթացը: Ռոբերտ Ուոլթերի կողմից հեղինակած և չընդունված զեկույցը արտացոլում էր պաշտոնական Ադրբեջանի և Թուրքիայի ակնհայտ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Միլիցա Մարկովիչը, ով երբեք չէր այցելել ջրամբար,  որպես պատրվակ օգտագործեց այս մարդասիրական հիմնախնդիրը՝  Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ  խիստ կողմնակալ հայտարարություն անելու համար: Զեկույցի նախագծի և տեխնիկական զեկույցի (որը պետք է ընկած լիներ նախագծի հիմքում) միջև համեմատությունը ցույց է տալիս, որ տիկին Մարկովիչը միտումնավոր չափազանցրել է հավանական վտանգի հետևանքները: Ինչպես նաև նա զեկույցի նախագծում չի ընդգրկել տեխնիկական զեկույցում տեղ գտած կարևոր մի շարք փաստեր, քանի որ դրանք չէին համապատասխանում իր կողմնակալ  միտումներին: Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն այս առնչությամբ ասել է. «Այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը մերժեց Ռոբերտ Ուոլթերի չափազանց սադրիչ զեկույցը: Այսպիսով, այսօրվա քվերկությունն ընդհանուր առմամբ կարելի է դրական  համարել: Ադրբեջանի ներկայիս կառավարությանը և պրն. Ուոլթերին չհաջողվեց  Եվրախորհուրդն օգտագործել որպես հակահայկական պատերազմական հռետորաբանության գործիք»: Կարապետյանը ավելացրել է, որ «Ցավոք սրտի, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը ընդունեց մեկ այլ կողմնակալ զեկույց՝ Միլիցա Մարկովիչի ներկայացրած զեկույցը Սարսանգի ջրամբարի մասին: Ակնհայտ է, որ դեռ ամենասկզբից տիկին Մարկովիչը փորձում էր օգտագործել այս մարդասիրական հիմնախնդիրը՝ պատրաստելու համար մի զեկույց, որը կարտահայտեր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիրքորոշումը»: «Այժմ հայկական դիվանագիտության խնդիրն է իրազեկել Հայաստանի սահմանամերձ շրջանների քաղաքացիների բնապահպանական, մարդու իրավունքների և Ադրբեջանի կողմից ստեղծված այլ նմանատիպ խնդիրների մասին»,- եզրափակել է Եվրոպայի Հայ Դատի նախագահը: Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ-ն քննարկեց Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով բանաձևի նախագիծը, որը քվեարկությամբ մերժվեց ԵԽԽՎ-ի կողմից։ Երկրորդը Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցն էր, որ ընդունվեց ԵԽԽՎ-ի կողմից։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am