Սերժ Սարգսյանը իմ կնքահայրը չէ. ԴԱՀԿ պետը իր արտոնությունների մասին /տեսանյութ/

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն ադրադառնալով իր և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «լարված» հարաբերություններին՝ ասաց, որ իրենց հարաբերությունները աշխատանքային են և կառուցողական: «Հարկադիր կատարման ծառայությունը աշխատում է շատ օպերատիվ Արդարադատության նախարարի հետ ու մենաք շատ օպերատիվ լուծումներ ենք ստանում, և դրա համար շնորհակալ ենք նաև Արդարադատության նախարարին»: Լրագրողի հարցին՝ փաստաթղթերով դուք կապ չունեք Հայաստան բանանի ներկրման մենաշնորհ ունեցող Քեթրին ընկերության հետ, հնարավո՞ր է իմանաք, թե ով է կանգնած այդ ընկերության թիկունքում, որ բանանը երեք անգամ թանկ է վաճառում,  Պողոսյանը պատասխանեց. «Ես եթե չեմ սխալվում, ասուլիսի սկզբում հայտարարեցի, որ մենք հավաքվել ենք քննակելու 2015 թվականին ԴԱՀԿ-ի կատարած աշխատանքները: Խնդրում եմ ուղղեք հարցեր, որոնք կապված են ԴԱՀԿ-ի հետ եւ ինձ հետ»: Միհրան Պողոսյանը նշեց նաեւ, որ բանանի հարցին բազմիցս պատասխանել է. «Բազմիցս նշել եմ եւ անդրադարձել եմ այդ հարցերին, այն հարցերի պատասխանը, որ կրկնվել է, եկեք չպատասխանենք այդ հարցին»,- ասաց նա: Միհրան Պողոսյանը հերքեց այն լուրը, որ Սերժ Սարգսյանն իր կնքահայրն է: ԴԱՀԿ ծառայության պետը նաեւ հայտարարեց, որ սխալ է այն տեղեկատվությունը, որ իր եկամուտներն աճել են: Միհրան Պողոսյանը չի հիշում մի դեպք, երբ իր անվան հետ կապվող բիզնեսներում վարույթներ իրականացված լինեն: Մեր հարցին՝ ԴԱՀԿ ծառայողների երդման արարողությունը Ծիծեռնակաբերդում կազմակերպելո՞վ է պայմանավորված, որ ԴԱՀԿ-ի կողմից բռնագանձված գումարները նախորդ տարի աճել է. «Ծիծեռնակաբերդի մասով մենք խոսել ենք, վարույթների քանակի փոխկապակցվածությունը ես չեմ իմանում ինչու պետք է կապակցված լինի դրա հետ»: Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ տարիներ առաջ ԴԱՀԿ պետը խնդիրներ ուներ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հետ, որից հետո Դանիելյանն ազատվեց աշխատանքից և հարցրեց՝ ի՞նչ արտոնյալ կարգավիճակ ունի Միհրան Պողոսյանը, որը խնդիրներ է ունենում իր ղեկավարի հետ, բայց ղեկավարն է պաշտոնանկ լինում. «Ես չեմ կարծում, որ ես արտոնյալ կարգավիճակում եմ գտնվում, նաև  չեմ կարծում, որ նախկին վարչապետի մեկնաբանությունից հետո դա ճիշտ է քննարկելը: Կային բազմաթիվ խնդիրներ: Նախ նա հրաժարական չտվեց, աշխատանքից ազատվեց: Ես չեմ կարծում, որ իմ պատճառով է դա: Մի քիչ ճիշտ չի, որ ես մեկնաբանեմ»,- ընդգծեց  ԴԱՀԿ պետը: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am