Ադրբեջանի նախկին նախարարն իր թիկնապահներով գերազանցում է ԱՄՆ-ի նախագահին

Ադրբեջանի լուծարված ԱԱՆ-ի նախկին ղեկավար Էլդար Մահմուդովն իր թիկնապահների թվով հետեւում է թողել ԱՄՆ-ի նախագահի պահակախումբը: Էլդար Մահմուդովի անձնական պահակախումբը կազմված էր ոչ ավել, ոչ պակաս` 40 մարդուց, ինչն աշխարհում իր նմանը չուներ, գրում է Moderator.az-ը: «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ դա ընդամենը Էլդար Մահմուդովի անձնական պահակախումբն է, որը նրան պահպանում էր նախարարություններում եւ պաշտոնական միջոցառումներին: Եվ չնայած այն բանին, որ թիկնապահների թիվը մի քանի անգամ գերազանցում էր անհրաժեշտ թիվը, Մահմուդովը մինչեւ պաշտոնավարության վերջին օրը չէր մտածում դրա կրճատման մասին: Ընդհակառակը, նա ուզում էր ավելի մեծացնել իր թիկնապահների բանակը: Էլդար Մահմուդովը հպարտանում էր նման մեծ պահակախմբի առկայությամբ, նա համարում էր, որ թիկնապահների նման քանակությունն ընդգծում է իր բացառիկությունը: Կես վաշտ թիկնապահներն ուղերձ են մյուս պաշտոնյաներին սեփական նշանակության եւ անփոխարինելիության մասին», – ասում է պարբերականի իրազեկ աղբյուրը: Իր անձնական պահակախումբ, ինչպես նաեւ ԱԱՆ-ի այլ կառույցներ Էլդար Մահմուդովը մարդկանց ընդունում էր ոչ թե անվարձահատույց, այլ որոշակի վճարի դիմաց: ԱԱՆ-ի նախկին ղեկավարի անձնական թիկնապահի պաշտոնը 50 հազար մանաթ արժեր: Այսինքն` Էլդար Մահմուդովը իր անձնական պահակախմբի շնորհիվ եւս երկու մլն է վաստակել: Բացի իր անձնական պահակախմբից, իր անհամար օբյեկտների, վիլլաների, ամառանոցների եւ բնակարանների պահպանության համար Էլդար Մահմուդովը հարյուրավոր մարդկանց էր ներգրավել: Կարելի է միայն կռահել, թե դրա շնորհիվ նա որքան է վաստակել, նշում է պարբերականը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am