Լևոն Յոլյան․«Գազպրոմ Արմենիա»-ին պարտք ենք 33.8 միլիոն դոլար. «Ազատություն»

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կառավարությանը պատկանող Երևանի ՋԷԿ-ը այսօրվա դրությամբ «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք է 33.8 միլիոն դոլար: Նախարարը մանրամասնեց, որ պարտքը մարելու համար Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկից 20 միլիոն դոլար վարկ է վերցրել: Նախատեսված է «Գազպրոմ Արմենիա»-ի պարտքն ամբողջովին մարել մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը, որից հետո կմնա Համաշխարհային բանկի վարկը․ – «Միանշանակ խնդիրը կա: Երբ ես նշանակվում էի նախարար, երկրի նախագահը, կարևորագույն խնդիրներից մեկը, որ դրվում էր իմ առջև, համարեց Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական առողջացման ծրագիրը: Ես ստեղծել եմ բավականին մեծ խումբ մասնագետների, որոնք տեղում կատարել են ուսումնասիրություններ: Մայիսի 25-ին երկրի նախագահին ներկայացրել եմ ըստ ամիսների, ըստ ծախսերի մանրամասն ծրագիր: Եվ ըստ այդ ծրագրի, 2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ մենք կունենանք բավականին առողջ ֆինանսապես և գործունեությունը կազմակերպող կազմակերպություն, որը կլինի Երևանի ջերմաէլեկտրակայանը»: Հարցին, թե երբ կկարողանա Երևանի ՋԷԿ-ն ամբողջովին մարել այդ պարտքը, Յոլյանը արձագանքեց․ «Ես կարող եմ ասել հետևյալը․ վարկային միջոցները, որոնք տրամադրվում են, դա շուրջ 21 միլիոն ամերիկյան դոլար է, տրամադրվում են 40 տարի ժամկետով: Ըստ իմ հաշվարկների․․․ մենք կունենանք մյուս տարի օգոստոսի 1-ի դրությամբ մի բեռ ընդամենը՝ դա կլինի Համաշխարհային բանկի ներկայացրած վարկային միջոցները, որոնք չեն խանգարի, որ ինքը զարգանա: Եվ նման մոտեցման դեպքում մենք կարող ենք այդ վարկը շատ ավելի շուտ մարել»: Նախարարը հայտարարեց, որ պարտքի արդեն վճարված 20 միլիոն դոլարը մարվել է ոչ թե գույք փոխանցելով կամ որևէ այլ ձևով, այլ «միայն գումարով»: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am