Տեխզննումը ձեւական բնույթ է կրում եւ բյուջեն լցնելու գործառույթ է

«Մենք նախաձեռնությամբ հանդես կգանք, որ տեխզննումն իրական լինի, ոչ թե ձեւական»,- այսօր ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արամ Արսենյանը: Նիստում քննարկվում էր ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի նախաձեռնությունը` «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովության մասին»: Հովհաննես Մարգարյանը ներկա չէ, հարցի քվեարկությունը հետաձգվեց, բայց պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ բուռն բանավեճ եղավ, քանի որ, ըստ պատգամավորների, դա զուտ բյուջետային մուտքեր է ապահովում, իրականում մեքենաների տեխզննում չի իրականացվում: Ժամանակին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ դա լրացուցիչ կոռուպցիոն ռիսկ է, ուստի, մարդիկ կամավորության սկզբունքով կարող են տեխզննում իրականացնել: «Տեխզննման կտրոնները բանկում չեն տրվելու, տրվելու է տեխզննման կետում»,- ասաց փոխնախարարը: Խաչատուր Քոքոբելյանը վրդովվեց` էական չէ, թե այդ կտրոնը որտե՞ղ կտան, աշխարհում կա պրակտիկա, որ կրպակներում կամ սուպերմարկետներում են ձեռք բերում: Քոքոբելյանը բացատրեց ընթացակարգը`քանի դեռ տեխզննման կետից տեղեկանք չես տարել բանկ, կտրոնը չես կարող ձեռք բերել. «Ես եմ իմ մեքենայի տեխզննումն անցկացնում, ձերը գուցե ձեր վարորդն է անում, տեղյակ չեք, չգիտեմ»: Փոխնախարարին օգնության հասավ փոխադրումների վարչության պետ Դավիթ Մելքոնյանը: Նա փորձեց իրավիճակը փրկել, մասնագիտական օրինակներ բերեց: Քոքոբելյանը չհամոզվեց. «Տարրական բաներ եք ասում, բայց խնդիրն այն է, որ հիմա տեխզննումը ձեւական բնույթ է կրում եւ բյուջեն լցնելու գործառույթ է»: Նա գտնում է, որ տեխզննումը պիտի պարտադիր գործառույթ լինի, դա «սրբի դուռ» չի, որ ինքնակամ վազեն մարդիկ:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am