Հայ հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտել Չեխիա - Հայաստան հանդիպումը
Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ: Մլադա Բոլեսլավ քաղաքում կայանալիք խաղը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Հանրային հեռուստաընկերությունը բառացիորեն րոպեներ առաջ է պայմանավորվել ցուցադրության հարցում: «Մեստսկի» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:15-ին:
