Երբ բարերար լինելը ոչ թե կոչում է, այլ կենսակերպ. Սառա Եսայանը պարգևատրվել է նախագահի Երախտագիտության մեդալով

Բոլորովին վերջերս` հուլիսի 15-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակալի բարեգործական գործունեության համար Սառա Մանթաշի Եսայանը պարգևատրվեց Հայաստանի հանրապետության նախագահի Երախտագիտության մեդալով: Դրանից օրեր անց` հուլիսի 29-ին, լրացավ Սառա Եսայանի 70 ամյակը: Հենց այս իրողությունն էլ առիթ հանդիսացավ անդրադառնալու Եսայան ազգանվանը` բարեգործության առումով` մի փոքր ավելի հեռվից սկսելով: Հայերի մոտ բարերար հասկացությունը վերջին երկու տասնամյակում հիմնականում ասոցացվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս կայացած այն մարդկանց անվան հետ, որոնք ինչ-որ պահից սկսած գիտակցել են հայրենիքի կարևորությունն ու իրենց ունեցած կարողությունից բաժին են հանել նաև հայրենիքի համար: Մեզ հայտնի բարերարները ապրել ու արարել են հայրենիքից դուրս, հետո նրանք մեզ ճանաչելի են դարձել, երբ հայրենիքում որոշվել է փողոց կամ հանրային նշանակության որևէ հաստատություն անվանակոչել վերջիններիս անուններով: Վերջին տարիներին, սակայն, հայ իրականության պատկերացումները որոշակի փոփոխվեցին. բարերության նոր չափանիշներ ու սկզբունքներ ճանաչելի դարձան: Բարերարի համարում ստացան այն մարդիկ, որոնք հարստանալուց հետո սկսեցին հայացք նետել սոցիալական խոսցելի խավերի ուղղությամբ, դեպի այն շրջանակները, որոնք հայտնի պառճառներով հայտնվել էին բնականոն զարգացման ուղեծրից դուրս: Այս իմաստով բարեգործության ու բարերարության մասին հայաստանցիների պատկերացումները փոխվեցին: Բարեգործներ դարձան Հայաստանի օլիգարխներն ու բիզնեսմենները, բարերարները` հայրենիքից դուրս ապրողները: Մինչդեռ ժամանակակից բառարաններում բարերար ու բարեգործ համարվում են նրանք, որոնք բարի ու արժանապատիվ գործերի շնորհիվ տվյալ ժամանակաշրջանում լուծել են սոցիալական, հոգևոր-արժեքային զանազան խնդիրներ, իսկ հետո մնացել են պատմության մեջ որպես անհատներ, որոնք փորձել են փոխել աշխարհը` այն մի փոքր ավելի լավը դարձնելու ազնիվ մղումով: Հայաստանում տեղացի բարեգործների ու դրսի բարերարների կողքին ապրում են արժանապատիվ մարդիկ, որոնց համար բարերար լինելը ոչ թե կոչում է, այլ կենսակերպ, բնականոն իրողություն, որտեղ ներդաշնակվում են կարևոր արժեքներ: Խոսքը վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների մասին է, մարդիկ, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում բարին են արարել ու այդ բարությունն ու համբերությունը դարձել է այս մարդկանց արարելու հիմնական ուղենիշը: Կառլեն ու Սառա Եսայանների բարերարության մասին մեր ժամանակակիցներից շատերը չգիտեն էլ, որովհետև այն, ինչ արել են ամուսինները, արել են բացառիկ համեստությամբ, առանց աղմուկի և շնորհակալական բարձրագոչ կոչերի: Կառլեն ու Սառա Եսայանները մասնագիտությամբ բժիշկներ են: Ունեն բազմաթիվ կոչումներ ու պարգևներ: Անթիվ բարեգործությունների ու արժեքավոր նախաձեռնությունների հեղինակներ են ամուսինները: Դրանց դեռ կանդրադառնանք, հիմա ավելի որոշակի` տիկին Սառա Եսայանի մասին: ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Մանթաշի Եսայանը ծնվել է 1946 թ. ԼՂԻՄ Մարտակերտ ավանում: 1964-1970 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Բուհն ավարտելուց անմիջապես հետո` 1970 թվականից սկսել է տիկնոջ գործունեությունը, որը շարունակվում է առ այսօր: Այս տարիների ընթացքում Սառա Եսայանն աշխատել է տարբեր բժշկական հաստատություններում: Այստեղ, թերևս, կառանձնացնենք թիվ 14 պոլիկլինիկան, որտեղ տիկին Եսայանն աշխատել է տասնամյակներ շարունակ` որպես բժիշկ-ռևմատոլոգ: Պոլիկլինիկան տարիներ առաջ վերակազմավորվել և միացել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Ըստ այդմ` տիկին Եսայանի աշխատավայրը 2006 թվականից առ այսօր «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնն է, որտեղ նա աշխատում է որպես բժիշկ-ռևմատոլոգ: Բացի այս, տիկին Եսայանը տիրապետում է արևելյան բուժման (չինական և կորեական) մասնագիտություններին: Խորհրդային միության առողջապահության գերազանցիկ է, բարձր կարգի մասնագետ: 1978-1984թթ. մասնակցել է Մոսկվայում, Վիլնյուսում կայացած ռևամոտոլոգների միջազգային համագումարներին՝ որպես պատգամավոր: 2010 թվականից հանդիսանում է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Ոլորտում երկարամյա ներկայության, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային բարձր բարոյական չափանիշների արտացոլումն է պարգևների այն ցանկը, որն իր համես տեղն է գտել Եսայանի կենսագրությունում: ՊԱՐԳԵՎՆԵՐ • 24.05.2010 թ. ՀՀ Նախագահի ՆՀ 108-Ա հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում,  • 15.07.2016 թ. ՀՀ Նախագահի ՆՀ-509-Ա հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, • 2015 թ. դեկտեմբերի 16-ին ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ մեդալով», • 2010 թ. ՀՀ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով, • 2010 թ. Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով, • 2010 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի կողմից ստացել է «Լավագույն բժիշկ» պատվոգիր, • 2012 թ. «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միության կողմից ստացել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալը, • 2013 թ. Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգևատրվել է Մանթաշևի անվան ոսկյա շքանշանով, • 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է Ոսկե մեդալ, • 2015 թ. ստացել է ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ, • 2015 թ. պարգևատրվել է Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալով,  • 2015 թ. պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով, • ԼՂՀ «Մայրություն» ՀԿ նախագահի կողմից պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով, • 2016 թ. ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան» շքանշանով, • 2016 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ կողմից ստացել է պատվոգիր «Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար»: Տիկին Եսայանին իր մասնագիտական գործունեության ընթացքում ու առհասարակ, ամբողջ կյանքում, ուղեկցել է նրա ամուսինը` ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը: Ամուսինները միասին են աշխատել, միասին են արարել ու միասին էլ փորձել են փոխել աշխարհը` մի քիչ այն ավելի լավը դարձնելու ազնիվ մղումով: Մեր հայրենիքի համար այս դժվարին օրերին հատկապես արժևորվում են Լեռնային Ղարաբաղում իրականացված ամուսինների այն նախաձեռնությունները, որոնց արդյունքում Մարտակերտի շրջանի բնակավայրերից մեկը ոչ միայն չի հայաթափվել, այլ դարձել է ամենածաղկուն ու զարգացող համայքներից մեկը, որտեղ այսօր էլ` պատերազմական այս օրերին, անընդհատ ընտանիքներ են ձևավորվոմ ու ծնվում են երեխաներ: Սա, իհարկե, եզակի դրվագ չէ Եսայանների բարեգործության հարթակում: Ինքներդ էլ կարող եք համոզվել. ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացրել են լայնածավալ բարեգործական գործունեություն, մասնավորապես. • Կառլեն և Սառա Եսայանների կողմից Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցվել է Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը, • 2004-2011 թթ. ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանները կատարել են 1000 դոլար նվիրաբերում, • Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են Հաղթական արծվի արձանը, • Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին` շրջապատված խաչքարերի պուրակով, • 2011 թ. Եսայանների ջանքերով ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանի շենքը` ամբողջությամբ կահավորված, ինչպես նաև շենքի հարակից պուրակը` արձանախմբերով (Ֆիդայու, Պըլը Պուղու և արմատները խորհրդանշող «Պապիկ-տատիկի և թոռան» արձանը, Հայաստան-Արցախ միասնության խորհրդանիշ հանդիսացող Բռունցքի արձանը): Կառուցվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցվել է դպրոցը` հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով: Ի նշան երախտագիտության` դպրոցն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով, • Կառլեն և Սառա Եսայանների անունից Արցախի Մեծ Շեն գյուղում կառուցվում է մշակույթի տուն և երիցատուն` իրենց իսկ կառուցած եկեղեցու մշտական գործունեությունն ապահովելու նպատակով: Աշխատանքները կավարտվեն 2016 թվականին: • Եսայան ամուսինների կողմից կառուցվել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերվել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր, • Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում կառուցվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները, • Կառլեն և Սառա Եսայանների ջանքերով 2014 թ. կառուցվել է Մարտակերտի շրջկենտրոնի հյուրանոցը, • 2016 թ. Արցածի Մեծ Շեն գյուղին նվիրաբերել են ԳԱԶ 32213 միկրոավտոբուս, • Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները, • 2013 թ. Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին, • Կառլեն և Սառա Եսայանները առաջին նվիրատուներն են, որոնք զգալի ավանդ են ունեցել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի` Երևանում կառուցվող տուն-թանգարանի աշխատանքների իրականացմանը,  • Վաստակավոր բժիշկների նախաձեռնությամբ Երևանում կառուցվել և ամբողջությամբ կահավորվել է Ֆ.Նանսենի թանգարանի շենքը, որտեղ տեղադրվել է նաև Նանսենի հսկա արձանը: Կողքին կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին` իր երիցատնով, սրբաքանդակ կոթողներով` Գրիգոր Լուսավորչի արձանը, Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշարձան-կոթողը, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը, 1988 թ. ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, Վարդան Մամիկոնյանի արձանը, Արցախը խորհրդանշող «Պապիկ-տատիկի» արձանը, Մեսրոպ Մաշտոցի և Հակոբ Մեղապարտի, ինչպես նաև Առաջին տպագիր Գրքի արձանները, Լրագրողի բրոնզե արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու հայրենիքին նվիրյալի կերպարը: Այն մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1980 թվականների հայտնի իրադարձություններից: Այս շարքում է նաև հայ ազգի բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի արձանը, ինչպես նաև Գեւորգ Մշեցու, «Նանսենի անձնագրի» հուշարձանը:  • 2014 թ. Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եղեկեցում Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է խաչքար, • 2015 թ. ամուսինները Սուրբ Զորավոր եկեղեցու բակում տեղադրել են աղբյուր-խաչքար հուշարձանը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, • 2015 թ. Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի մատուռի դիմաց Եսայանների նախաձեռնությամբ տեղադրվել է թևավոր խաչքար, • 2015 թ. Սուրբ Հովհաննես եկեղեցու կենտրոնական մուտքի ձախ և աջ կողմերում Եսայանները տեղադրել են Ջուղայի զույգ խաչքարերի կրկնօրինակները, • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար դարձյալ ամուսինների նախաձեռնությամբ, • 2015 թ. Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ լույս է տեսել Արկադի Ասրյանի «Հայաստանի հերոսներ» գիրքը, որտեղ ներկայացված են հայ ժողովրդի այն հերոսները, որոնք գործել են մարտական և աշխատանքային սխրանքներ ու աշխարհի շատ երկրներում դարձել են հերոսության հավերժական օրինակ, • 2016 թ. Կառլեն և Սառա Եսայանների անունից Երևանի Հաղթանակի զբոսայգում տեղադրվել է Ղարաբաղյան ազատագրման և Աֆղանական պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքար, • 2016 թ. բարերարների հովանավորությամբ՝ Հայաստանի փաստաբանների պալատի շենքի պատին տեղադրվել է Ղուկաս Չուբարյանի գործերից` Մխիթար Գոշի դիմաքանդակը, • 2016 թ. Էջմիածին քաղաքում` Էջմիածնի 2701 թվականի կապակցությամբ, բարերաներ Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է Տիգրան Մեծի արձանը, • Կառլեն և Սառա Եսայանների անունից ամբողջությամբ վերակառուցվում և կահավորվում է Երևանի «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ շենքը, որը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը, Սա դեռ ամենը չէ: Ներկայումս ընթացքի մեջ են մի շարք բարեգործական ծրագրեր Հայաստանում և Արցախում, որոնք ավարտին կհասցվեն 2016 թվականին: Դրանց անդրադառնալու առիթներ էլի կունենանք: Այս պահին` այսքանը: Եվ քանի որ Եսայաններին անդրադառնալու առիթը ակամայից դարձավ տիկին Սառայի հոբելյանը, ուստի` մեզ մնում է շնորհավորել տիկնոջը: Թող այս տեսակի գոյությունն իրապես շատ լինի Հայաստանում, ինչու ոչ`  նաև աշխարհում, դրանից մարդկությունը միայն շահում է: Տիկին Եսայանի գեղեցիկ ներկայությունն այս աշխարհում թող հավաստի, որ բարությունն ու արժանապատվությունը այլընտրանք չունեն: Այս կարևոր արժեքները դիմանալու են ժամանակի ծանր քննությանը, ինչպես դիմացել են 70 տարի շարունակ` տիկին Եսայանի դեմքով: Հ.Գ. Հրապարակումը պատրաստ էր թողարկման, երբ տեղեկացանք, որ Եսայանների ընտանիքում օգոստոսի 28-ին ծնվել է նրանց վեցերորդ թոռնիկը, ինչի առիթով շնորհավորում ենք այս ընտանիքին: Նյութի աղբյուրը ` Newsbook.am

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am