Գյումրիում քաղաքական պայքարը կարող է վերաճել անձերի միջև պայքարի

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ -Երկու տասնամյակ շարունակ հայրենի ընդդիմությունը չի մասնակցել համայնքային ընտրություններին, ու նրանց պահվածքը ինչ-որ տեղ հեշտացրել է իշխանության գործը: Մինչդեռ այսօր ընդդիմության գործելաոճի փոփոխություն կա, դրա մասին է փաստում այն, որ մասնավորաբար Գյումրիում 10 ընդդիմադիր կուսակցություններ պատրաստվում են մասնակցել ՏԻՄ ընտրություններին. թեժ ընտրապայքար է սպասվում: Սա չի՞ մտահոգում ՀՀԿ-ին: -Գյումրիում սպասվում է լուրջ մրցակցություն 10 կուսակցությունների ու մեկ դաշինքի միջեւ: Երբ մենք փոխում էինք Ընտրական օրենսգիրքը, շատ լավ հասկանում էինք, որ ինչպես Երեւանում, այնպես էլ Գյումրիում ու Վանաձորում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններում, մրցապայքար է ծավալվելու քաղաքական ուժերի միջեւ: Ինձ համար եւս անսպասելի չէր, որ 10 կուսակցություններ Գյումրիում պետք է մասնակցության հայտ ներկայացնեին, քանի որ մշտապես 4 քաղաքական ուժեր են մասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին: Իսկ այսօր, երբ առջեւում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, բնականաբար սպասվում էր, որ նաեւ նորաստեղծ քաղաքական ուժերն են ակտիվորեն մասնակցելու: Երկու քաղաքների ՏԻՄ ընտրությունները, մասնավորաբար նորաստեղծ կուսակցությունների համար, լավագույն առիթ են հասարակությանը որպես քաղաքական ուժ ներկայանալու, թեկուզ իրենց անունն ընտրողին հայտնի դարձնելու համար: Այնպես որ տասը կուսակցությունների ակտիվությունը սպասելի էր: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, որը կմասնակցի դաշինքով, ապա պատրաստ ենք այդ մրցակցությանը: ՀՀԿ-ն մտահոգվելու խնդիր չունի, մեզ համար կարեւորն այն է, որ այդ ընտրապայքարը ծավալվի պատշաճ ձեւով: Ես նաեւ համոզված եմ, որ ՀՀԿ-ն այս պայքարում կունենա առավելություն: -Որտեղի՞ց այդ համոզմունքը, կարծում եք՝ ձեր թեկնածո՞ւն է ավելի մրցունակ։ -Համոզմունքը ծնվում է թիմից, իսկ մեր թիմը մրցունակ է, համոզմունքը ծնվում է կատարված աշխատանքից, մնում է, որ հավուր պատշաճի ցույց տանք նախորդ տարիների մեր կատարած աշխատանքը: Մրցակցությունը թեժ կլինի, բայց ՀՀԿ-ն ակնկալելիք արդյունքները կունենա: Ես որեւէ քաղաքական ուժի թեկնածուին չեմ ուզում թերագնահատել, բայց որեւէ մեկն էլ թող չմտածի, թե ՀՀԿ-ն լավ թեկնածու չի առաջադրել: ՀՀԿ-ն շատ երկար ժամանակ ծանրութեթեւ է արել ու առաջադրել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Մյուս կուսակցությունների թեկնածուների առումով ոչինչ չունեմ ասելու, այնտեղ կան նախկին, նաեւ ներկա պատգամավորներ, բայց հավատում եմ մեր թիմի հաղթանակին, մենք կունենանք դրական արդյունքներ: -Ընդդիմությունը մշտապես դժգոհել է, թե չունենալով անհրաժեշտ քանակի վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ, ի վիճակի չէ տեղերում ապահովել վերահսկողություն: Ի՞նչ եք կարծում՝ 10 կուսակցությունները Գյումրիում ունե՞ն այդ անհրաժեշտ ներուժը, կկարողանա՞ն վերահսկողություն իրականացնել, որպեսզի հետընտրական շրջանում չասվի նույնը, թե գործընթացը վերահսկել չկարողացանք, ու իշխանությունը կեղծեց ժողովրդի քվեն: -Շատ ճիշտ եք ասում, եւ ուրեմն, որպեսզի պարտվելուց հետո չխոսեն, թե ընտրությունները կեղծվել են, ընդդիմությունը շատ խոսելու փոխարեն պետք է գործի ու ընտրատեղամասերում ունենա սեփական վստահված անձինք: Նաեւ պետք է լինել այնքան կայուն, կազմակերպված թիմ, որ վստահված անձդ չծախվի, կամ էլ կուսակցությունը չծախի իր տեղերը: Գիտեք, այն քաղաքական ուժը, որը դա չի կարող ապահովել, չունի այդքան ներուժ, լավ կլինի լուծարվի ու երբեւէ որպես քաղաքական ուժ հանդես չգա, դաշտն էլ չկեղտոտի: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am