ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած ձևաչափով քննարկումների

Ընտրական օրենսգրքի շուրջ ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Ինչպես հայտնի է, ԿԸՀ-ն չեղարկեց ԸՕ փոփոխությունների եւ լրացումների մասին օրենքը։ Ընդդիմության գնահատականը չուշացավ՝ ՀՀԿ-ն միտումնավոր տապալեց այդ գործընթացը, որովհետեւ «էն գլխից» դեմ էր մատնահետքերի միջոցով էլեկտրոնային գրանցման եւ վերահսկողության մեխանիզմների ներդրմանը։ -Այդ մեղադրանքներն ուղղակի անհեթեթ են։ Վստահ եմ՝ իրենք էլ են համոզվել դրանում։ Ի վերջո, դա եղել է մեր նախաձեռնությունը. եթե հիշում եք, ընդդիմությունն ի սկզբանե պնդում էր քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակման տարբերակը, ինչին մենք դեմ էինք (անձամբ ես հիմա էլ եմ դեմ, որովհետեւ դա բավական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել հետընտրական շրջանում) եւ գերադասում էինք ժամանակակից սարքավորումների միջոցով տալ ընդդիմությանը մտահոգող բոլոր հարցերի պատասխանները։ Ավելին՝ սկզբում նրանք ցանկություն չունեին նույնիսկ մասնակցել Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, հետո մտափոխվեցին՝ հասկացան, որ չմասնակցելու դեպքում նոր ԸՕ չենք ունենա՝ կմնա հինը, որից իրենք դժգոհ էին։ Գուցե տեսախցիկների «զորությունը» ստիպեց նրանց ներգրավվել այդ գործընթացում, եւ աստիճանաբար գրեթե բոլորը եկան կառուցողական դաշտ՝ բավական ընդգրկուն քննարկում եղավ, որին մասնակցեցին ե՛ւ ընդդիմադիր ուժերը, ե՛ւ քաղաքացիական հասարակությունը։ Ի վերջո, ստեղծվեց 4+4+4 ֆորմատը, որի շրջանակներում ներկայացված բոլոր առաջարկները, ըստ էության, ընդունվեցին մեր կողմից։ Արդեն քննարկումների ժամանակ, ավելի ճիշտ՝ քննարկումներին զուգահեռ, սկսեցինք բանակցություններ վարել նաեւ միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանանք հայթայթել անհրաժեշտ գումարները եւ կյանքի կոչել այդ փոփոխությունները։ Քննարկումների միջոցով կարծես եկանք ընդհանուր հայտարարի, թե ինչ տեխնիկական միջոցներով կարող ենք տալ մտահոգիչ հարցերի պատասխանները։ Տարբեր քաղաքական ուժեր հայտարարում էին, որ այդ գումարները կան, մենք էլ կոչ էինք անում՝ գրավոր ներկայացրեք, հասկանանք՝ ովքեր են հատկացնում այդ գումարները, որ այդպես էլ տեղ չեն հասնում։ Հետո դոնոր կազմակերպությունների կողմից բանավոր հավաստիացումներ եղան, որ կլինեն այդ միջոցները, եւ անմիջապես բանակցություններ սկսվեցին միջազգային կառույցների, այդ թվում՝ լեհական ընկերության հետ։ Ցավոք, պատասխանը եղավ այն, որ տեխնիկապես հնարավոր չէ տեղավորվել նախատեսված ժամկետներում։ Մենք առաջարկեցինք այլ տարբերակ՝ 10 մատնահետքի փոխարեն երկու մատնահետք վերցնել, բայց չեկանք ընդհանուր հայտարարի։ Բնականաբար պետք է մեղադրանքներ հնչեին տարբեր քաղաքական ուժերի կողմից, եւ մենք համաձայնեցինք քննարկել ցուցակների հրապարակման հարցը, որին ի սկզբանե դեմ էր նաեւ Վենետիկի հանձնաժողովը, որովհետեւ մեզ համար ավելի կարեւոր է հասարակության վստահությունը՝ որ հանրությունը վստահի ընտրությունների արդյունքներին։ -Այսինքն՝ դա է այն այլընտրանքը, որ առաջարկում եք մատնահետքերով գրանցման մեխանիզմների փոխարեն։ -Հարցը դեռ քննարկման փուլում է։ Այսօր-վաղը քննարկումները կավարտվեն, եւ սեպտեմբերի 1-ին կհայտարարենք այդ մասին, նոր առաջարկությունները նոր համաձայնությունների դաշտում, նոր կոնտեքստով կմտնեն ԱԺ, ու քանի որ ժամանակը քիչ է, կարճ ժամանակում կընդունենք եւ արագ կյանքի կկոչենք։ Սա է ամբողջ պատմությունը։ Համենայն դեպս մենք պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով շարունակել քննարկումները, որպեսզի հնարավորինս անխոցելի դարձնենք Ընտրական օրենսգիրքը։ Սակայն, անկախ քննարկումների արդյունքներից, համոզված եմ՝ ի վերջո 2016թ. խորհրդարանական ընտրություններով կյանքը չի վերջանում. հետագայում, այսպես թե այնպես, գնալու ենք ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրման, որպեսզի ունենանք ժամանակակից տեխնոլոգիաներին եւ միջազգային ստանդարտներին հարիր արդիական ընտրական համակարգ։ Նույնիսկ եթե այս ընտրություններում ունենանք որոշակի թերություններ, բացթողումներ, կընդունենք ի գիտություն եւ կլրամշակենք Ընտրական օրենսգիրքը։ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am