ԼՂ հարցի կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի գրպանում...

Ռուսաստանի կողմից վերջին ամիսներին նախաձեռնված քառակողմ աշխարհաքաղաքական առևտուրը (Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան և Իրան), որն ընթանում էր առանց Հայաստանի մասնակցության, դատապարտված է տապալման, եթե չի լուծվում այս 4 պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրը` Հարավային կովկասում խախաղության և կայունության հաստատումը, այլ կերպ ասած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս խնդիրը կարևոր է նաև այն պատճառով, որ հակամարտության արդյունքում արգելափակված են տարածաշրջանի հիմնական տրանսպորտային հանգույցները, իսկ նորերի կառուցման համար ներդրումները ռիսկային են համարվում` ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման և ամբողջ տարածաշրջանի ապակայունացման պատճառով:

Սա նշանակում է, որ ռուս-թուրքական և ռուս-իրանական ռազմավարական գործընկերության հաստատմանն ուղղված բանակացությունների հիմքում դրված է ԼՂ հարցի խաղաղ կարգավորումը, իսկ կարգավորման բանալին, ինչպես ժամանակին ասել է դասականը, գտնվում է Ռուսաստանի գրպանում : Գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանը կարողացել է ԵԱՀԿ Մինսկի խմբից ստանալ ԼՂ հակամարտության ԽԱՂԱՂ կարգավորման մանդատ, ինչը նշանակում է, որ պատերազմի միջոցով իրեն ցանկալի արդյունք ստանալու հնարավորություն Ռուսաստանը չունի: Այդ մասին է վկայում նաև Զախարովային հայտնի հայտարարությունը` ԱՄՆ-ի կողմից ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ամբողջությամբ Ռուսաստանին չվստահելու մասին: Ինչ է ստացվում: Ռուսաստանի, և անձամբ Նախագահ Պուտինի համար, ԼՂ հակամարտության կարգավորումը դարձել է միջազգային հեղինակության և վարկանիշի խնդիր, ինչպես իր պոտենցիալ գործընկերներ Թուրքիայի և Իրանի, այնպես էլ Մինսկի խմբի մյուս համանախագահների առջև: Եթե Ռուսաստանին չի հաջողվում Հայաստանին ստիպել գնալ զիջումների, ապա չի լուծվում տարածաշրջանային նոր քաղաքական և տնտեսական ֆորմացիայի ձևավորման հարցը և Ռուսաստանը կորցնում է տարածաշրջանի կուրատորի իր, առայժմ միջազգայինորեն ճանաչված կարգավիճակը: Իսկ Հայաստանի վրա ճնշելու ռեսուրսը խիստ սահմանափակ է զուտ այն պատճառով, որ ճնշման աստիճանը բարձրացնելու պարագայում Ռուսաստանը կարող է կորցնել տարածաշրջանում իր միակ և նվիրված դաշնակցին` Հայաստանին և հայ ժողովրդին:
Artur Ghazinyan Ֆբ. էջից:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am