«Հայոց վահանը» Քեսաբում 6 հազար 700 հայերի է փրկել. «Հրապարակ»

Արթուր Վարդանյանի և նրա ղեկավարած խմբի գործով կալանավորված ազատամարտիկները, որոնց հետ Հայաստանում հանդիպել Է Արթուր Վարդանյանը, իրենց ցուցմունքներում, որպես կանոն, նշել են, որ լավ չեն ճանաչել Արթուր Վարդանյանին կամ մեկ-երկու անգամ են նրան տեսել։ Վահան Շիրխանյանը, օրինակ, որը կաթոլիկ Եկեղեցու հետևորդ Է, քննիչներին հայտնել Է, որ Արթուրի հետ ծանոթացել Է Եկեղեցու հոգևորականի միջոցով և մեկ ամսում ընդամենը երկու անգամ Է նրան տեսել։ Գառնիկ Մարգարյանը նույնպես ժխտել Է իր կապն Արթուր Վարդանյանի հետ՝ հայտնելով, որ Եղվարդի իր առանձնատանն Է ծանոթացել և նույնիսկ կտրուկ խոսակցություն Է ունեցել նրա հետ, կշտամբելով «հեղափոխական» ելույթի համար, իսկ Վովա Առաքելյանը հայհոյանքներով նրան դուրս Է վռնդել։ Սփյուռքում Արթուր Վարդանյանի և նրա խմբի հանդեպ վերաբերմունքն այլ Է։ Նրան համարում են Քեսաբում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող հերոսներից մեկը, որին հայաստանյան իշխանություններն անարդար ձևով բանտ նետեցին։ Ինչպես հիշում ենք, 2015-ի ամռանը, խմբի բացահայտումից մի քանի ամիս առաջ, Արթուր Վարդանյանը Հայաստանում գրանցել Էր «Հայոց վահան» կազմակերպությունը, իսկ նոյեմբերին այս կազմակերպության խորհրդանիշներն ու դրոշներն ԱԱԾ-ն գտել Էր Նորք-Մարաշի առանձնատանը, խմբի վնասազերծման ժամանակ։ Այս կազմակերպության մասին հայտնի Էր նաև, որ այն Քեսաբում զինված դիմադրություն Է ցույց տվել վարձկան ահաբեկիչներին, սակայն ապացույցներ չկան։ Օրերս «Հրապարակ»-ին հաջողվեց կապ հաստատել «Հայոց վահան» կազմակերպության անդամ, լիբանանահայ Անի Ազատանու հետ, որն Արթուր Վարդանյանին օգնել Է հիմնել այս կազմակերպությունը։ Այս կինն իր իրական անունը չի հայտնում, քանի որ վստահ Է, որ այն պահից սկսած, երբ համացանցում հայտնվեն իր անունն ու ազգանունը, ինքը «ԴԱԻՇ» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման տեսադաշտում կհայտնվի։ «Մեզ IՏIՏ–ի կամ սիրիական պետության աչքին չգցեք։ Մենք շատ գաղտնի ենք պահում Էս բոլորը»,– ասում Է Անի Ազատունին։ Նա նաև հայտնեց, որ ունի լուսանկարներ և սիրիացի բարձրաստիճան զինվորականների վկայություններ, որոնք փաստում են, որ Արթուր Վարդանյանը մեծ գործ Է արել Քeսաբի բնակչությանն ահաբեկիչներից պաշտպանելու հարցում։ ««Հայոց վահան» անունը սիրիական պետությունն Է տվել տղաներին։ Մեր կազմակերպությունն օրինավոր գրանցում ունի Եվրոպայում ու Հայաստանում, և Արթուրը, և մենք մեծ գործ ենք կատարել Սիրիայում բնակչության պաշտպանության համար»։ Ըստ Անի Ագատունու, իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Արթուր Վարդանյանը մեծ գումարներ Է հավաքել Սփյուռքի տարբեր գործիչներից։ «Արթուրը նյութապաշտ չէ, և նրա համար կարևորը գործն էր, ինչպես նաև Քեսւսբի այլ հայ տղաների համար։ Մենք գործել ենք սեփական գումարներով և սիրիական պետության չնչին աջակցությամբ։ Արթուրը հերոս է, և Ես պատրաստ եմ մի 40 հոգի բերել Հայաստան, որոնք կվկայեն, որ դա հենց այդպես է։ Հերիք է այդ տղային այս վիճակում պահեք»,-սկայպով «Հրապարակ»-ին հայտնում է տիկին Ազատունին։ – Տիկին Ազատունի, ի՞նչ գործ է արել, ի վերջո, «Հայոց վահանը» Քեսաբում՝ հայերի համար։ Մենք հստակ որևէ տեղեկություն չունենք։ – Մենք 6 հազար 700 հայ տուն ենք ուղարկել՝ Քեսաբի ազատագրմանը Սիրիայի բանակի հետ մասնակցելով։ Ականազերծել ենք գյուղացիների հողամասերը։ Այն ծերերին էլ, որոնք չեն կարողացել փախչել, հավաքել էինք, տարել էինք Թուրքիա։ Հազար միջնորդություններով, գերիներ հանձնելով, վերադարձնել տվինք։ Որ տեսնեիք դրանց վիճակը… վստահ՝ կլացեիք։ Կամ տեսնեիք, թե ինչպես էր այդ խեղճ ժողովուրդը գետնին Նստած Լաթաքիո եկեղեցու բակում, …էլի չէիք դիմանա։ Իսկ ոմանք հայտարարեցին, որ Արթուրը չի մասնակցել Քeսաբի հարցին։ – Իսկ ՔԵսաբից փախածներն ինչքան էին։ – Զարմանալի բան, փախած հայերի թիվը 6 հազար 700 հոգի Էր։ – Այսինքն՝ բոլորը վերադարձան։ – Այո։ Հիմա հալեպահայերն Էլ մեծ թվով այնտեղ են:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am