«Ով Վովա Գասպարյանի հրամանները չի կատարում՝ ոչնչացնում է». Վարդան Ղուկասյանի մայր

Ոստիկանության Շենգավիթի բաժնի նախկին պետ Վարդան Ղուկասյանի մայրը պահանջում է որդուն ազատ արձակել բանտից։ Վարդան Ղուկասյանը՝ հայտնի «Դոգ» մականվամբ, կալանավորվել էր 2014 թվականին։ «Տղաս երկու տարի է՝ բանտում է։ Ինքն ազատազրկման 1/3-ն արդեն անցկացրել է բանտում և օրենքով՝ քանի որ ունի դրական բնութագիր, կարող է պատիժը կրել բանտից դուրս կամ կիսափակ ռեժիմով»,-«Ա1+»-ին ասաց Վարդանի մայրը՝ Սուսաննա Ղազարյանը։ Նա շեշտեց, որ 40-ամյա որդին առողջական խնդիրներ ունի և այլևս չի կարող մնալ բանտային պայմաններում. «Տղաս երևանյան հիվանդ է, ի վիճակի չէ այլևս… Գասպարյան Վովա, ի՞նչ ես ուզում, վերջապես ասա, իմանամ։ Տղայիս բաց ռեժիմի ժամանակն է, չի անում, չի թողնում դա։ Վրեժ է լուծում, չգիտեմ՝ ինչո՞ւ։ Ով իր հրամանները չի կատարում, ինքը ոչնչացնում է»։ Տիկին Սուսաննան նշեց, որ իրեն էլ փորձել են ահաբեկել, որպեսզի այլևս չպայքարի որդու ազատության համար։ «Ինձ 2014 թվականի հոկտեմբերին առևանգեցին, տարան։ Երկրորդ կարգի հաշմանդամ եմ։ Ինձ տարան Նուբարաշենի հողերը գցեցին։ Հրաման էր, որ Դոգի մորը սպանեին։ Պատահական մի մեքենա հայտնվում է, ինձ դնում, տանում է տուն։ Արդեն մի տարի է՝ ես բուժվում եմ հիվանդանոցներում»։ Նա դիմել է նաև մի շարք կառույցների՝ օգնության ակնկալիքով. «Գնում եմ Արդարադատության նախարարություն, ասում են՝ լավ, դրական բնութագիրն, ամեն ինչ կա։ Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։ Բայց Վովա Գասպարյանը չի թողնում…»։ Վարդան Ղուկասյանին շորթման մեղադրանքով եմ կալանավորել։ Մայրը պնդում է, որ դա իրականության հետ կապ չունի։ Բացի այդ, շեշտում է. «Իմ տղային որ բաց թողնեն, ես այս վայրկյանին Հայաստանը կլքեմ։ Հայաստան չկա այլևս։ Հայաստանը միայն Գասպարյան Վովայինն է։ Նա ստիպում է, որ ժողովուրդը լքի երկիրը։ Արդարություն չկա հիմա»։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am