Կա´մ Մհերի անունից են խույս տալիս, կա´մ կին եմ, դրա համար չեն ճնշում. Թամար Հովհաննիսյան

«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների` զենքերը վայր դնելուց եւ իշխանություններին հանձնվելուց հետո մեր քաղաքացիների շրջանում հակասական տրամադրություններ էին տիրում: Հանրության մի ստվար զանգված անորոշության մեջ էր, մյուս մասը հիասթափություն էր զգում, մեկ այլ հատված էլ խրախուսում էր խմբավորման անդամների արարքը: «Ժողովուրդ»-ը զրուցեց դերասանուհի, ռեժիսոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Թամար Հովհաննիսյանի հետ, ով ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի բողոքի ակցիաների առաջնորդներից մեկն է: -Տիկի՛ն Հովհաննիսյան, «Սասնա ծռեր»-ի գործողություններին հաջորդած իրավիճակից ի՞նչ ենթադրություններ կարելի է անել, մի՞թե նույնիսկ զենքի ուժով մեր երկրում հնարավոր չէ հասնել փոփոխությունների: -Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ժողովուրդն անհամբերի, իր գործը մինչեւ վերջ չտանողի, ժամանակից շուտ արդյունքներ ակնկալողի նկարագիր ունի: Մարդիկ շատ շուտ են հուսահատվում եւ սկսում եզրակացություններ անել: Չէ՞ որ ժողովուրդը կազմված է անհատներից, եւ ամեն մարդ նախ պետք է վերանայի սեփական տեսակետը, այլ ոչ թե կանխագուշակություններով կամ վերլուծություններով զբաղվի: Պետք է դուրս գալ, քայլել այն վայրը, որտեղ տեղի է ունենում պայքար` ի պաշտպանություն քո երկրի պետականության: Օրինակ` Ազատության հրապարակում ամեն ուրբաթ հավաքներ են լինում, դատարաններում «Սասնա ծռեր»-ի անդամների դատերն են ընթանում, բողոքի ակցիաներ են կազմակերպվում եւ այլն: Իսկ մարդիկ փոխարենը մասնակցեն դրանց, վաճառողուհուց մինչեւ տաքսու վարորդ հարցնում են` ոնց եղավ, ինչ եղավ: Այսինքն` հերիք չի մարդիկ մասնակից չեն գործողություններին, դեռ մենք էլ պետք է հաշվետու լինենք իրենց: Բանից դուրս է գալիս, որ ժողովուրդն ակտիվ է հետաքրքրվելու, որակումներ տալու դեպքում: Փոխանակ պայքարելու, նման արտահայտություններ են անում. «Սաղ սուտ ա», «Ամեն ինչ փողով ա էս կյանքում», «Ա՛յ մարդ, էս իշխանությունների դեմ խաղ չկա» եւ այլն: Այնինչ, երբ մարդ չի պայքարում որեւէ բանի համար, նա չի կարող լիարժեք լինել: Ի վերջո, մենք քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգ ենք, իսկ այն, կարծում եմ, ուսմունք է, որը դրդում է մարդուն ձգտել դեպի կատարյալը: Քրիստոսն ինքը մարդ էր, որը ձգտում էր կատարյալին եւ դրա համար աստվածացավ: -Քաղաքական կյանքում ակտիվություն ցուցաբերելուց հետո իշխանությունների կողմից Ձեր հանդեպ ուղղակի կամ անուղղակի ճնշումներ եղե՞լ են : -Չէ, բայց արդեն վախով եմ դա ասում, հանկարծ ինքս ինձ աչքով չտամ (ծիծաղում է): Մտածում եմ` կա՛մ ինձ լուրջ բանի տեղ չեն դնում, կա՛մ Մհերի (Թամար Հովհաննիսյանը նշանավոր արտիստ Մհեր Մկրտչյանի այրին է -հեղ.) անունից են խույս տալիս, կա՛մ կին եմ, դրա համար չեն ճնշում, կա՛մ էլ պատրաստվում են «մեծամասշտաբ գրոհի» (ծիծաղում է). խոսքը վրաս բիծ փնտրելու, ժողովրդի մոտ խայտառակ անելու, ինձ զզվեցնելու ու այդ կերպ երկրից հեռացնելու մասին է: Բայց ես նման փորձառություն արդեն ունեմ. երբ արտերկրում էի ապրում, իմ մասին ինչ աբսուրդ բան ասես խոսել են… Շարունակությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթում  

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am